Օբաման` Քեթի Փերիի եղունգներին. կրեատիվ մանիկյուր (ֆոտո)
12.10.2012
Քեթի Փերին ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին' հօգուտ գործող նախագահ Բարաք Օբամայի: Նա անգամ մատները ներկել է վերջինիս դիմանկարով:
«Ես աջակցում եմ Բարաք Օբամային, որովհետև հավատում եմ նրան», - գրել է Քեթի Փերին իր միկրոբլոգում: Հենց այնտեղ էլ նա տեղադրել է նոր մանիկյուրի լուսանկարները: Երգչուհու տարբեր մատներին աստղիկներ են, գծիկներ ու գույնզգույն ձիեր, իսկ մատնեմատին, ճկույթին ու բթամատներին երևում են Օբամայի դիմանկարները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4535 անգամ
|