Դիետիկ ապուրի բաղադրատոմս` Քեթրին Զետա-Ջոնսից
11.10.2012
Այս ապուրի պատրաստումը Ձեզնից շատ ժամանակ չի խլի, փոխարենը կհամտեսեք համեղ և ամենակարևորը' չգիրացնող ապուր: Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի սիրելի ապուրը պատրաստեք այս բաղադրատոմսով…
Պահանջվում է'
լոլիկ' 2-3 հատ, սոխ' 1 հատ, կաղամբ' 1 գլուխ, բուլղարական պղպեղ' 2 հատ, համեմ, սամիթ, տոմատի մածուկ' 1 ճ. գդալ:
Պատրաստման եղանակը.
Բանջարեղենը կտրատեք, լցրեք 2 լիտր ջրի մեջ: Եփեք 10 րոպե: Ավելացրեք տոմատի հյութն ու կանաչին և թողեք ցածր կրակի վրա 30 րոպե: Եվ այդ ընթացքում դիմացեք բույրին… :)
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6500 անգամ
|