Ինչպես Երկիրն ու հսկա կետերը
16.02.2012
Մի՞թե Երկիրը դեպրեսիաների մեջ էր, երբ իրեն դարեր շարունակ տափակ էին կարծում: Իսկ տեսնես շա՞տ ոգեւորված էին հսկա կետերը, որոնք, օվկիանոսներում բանուգործը թողած, մոլորակի «հենարան» էին աշխատում:
Մարդկանց առասպելական մտածողությունը կուլմինացիաների վառ օրինակներ շատ է ունեցել, եւ պետք չէ դրանից դադարել պտտվել սեփական առանցքի կամ Արեւի շուրջ: Ոչ էլ պետք է այն մոլորության մեջ ընկնել, թե քո ուսերին է տեղավորված աշխարհը. հնարավոր է՝ սխալվել են...
Եթե հերթական առասպելի հերթական հերոսուհին դու ես դարձել, հանգիստ պտտվիր քեզ բաժին ընկած կարուսելի մեջ եւ ստացիր ադրենալինը: Ինչո՞ւ միջամտել մտքի հասունացման գործընթացին, միգուցե էվոլյուցիա՞ ես խախտում... Սուտը ճշմարտության ծնունդի ընթացքն է:
Լավ է, որ ամեն մեկն ունի իր միակ, միանգամյա օգտագործման կյանքը: Գլխավորը կյանքի խնջույքում քոնը ուրիշի ձեռքում չմոռանալն է:
Տ.Մ. Դիտվել է 2693 անգամ
|