Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Դիմակներ խաղողից. բաց մի թողեք մաշկը թարմացնելու պահը

06.10.2012

Աշնանային մրգերը հասցրեք օգտագործել նաեւ գեղեցկության եւ մաշկը թարմացնելու նպատակով… LN-ը ներկայացնում է դեմքի մաշկի համար դիմակներ խաղողից:

Չոր մաշկի համար

1 ճ. գդալ խաղողի քամած հյութը խառնեք 1 թ. գդալ թթվասերի և նույնքան ձիթապտղի յուղի հետ: Ավելացրեք լավ հարած սպիտակուց, սպիտակ հացի խմոր: Այս ամենը լավ խառնեք: Քսեք դեմքին և 15 րոպեից լվացեք այն թեյով:
Նույն քանակով մեղրն ու խաղողի քամած հյութը խառնեք իրար: Ստացված զանգվածի մեջ թաթախեք բամբակ կամ անձեռոցիկ և քսեք դեմքին: 15 րոպեից լվացվեք գոլ ջրով:

Յուղոտ մաշկի համար

Ճզմեք խաղողը, ստացված 2 ճ. գդալ խաղողի հյութին ավելացրեք 1 ձվի սպիտակուց' նախապես հարած այնքան, մինչև փրփուր ստացվի: Ավելացրեք նույնքան օսլա կամ ալյուր, ստացեք թանձր զանգվածի: Քսեք դեմքին և 15 րոպեից լվացեք այն սառը ջրով:

Տրորեք մի փոքր խաղող, վերցրեք 1 ճ. գդալ ստացված խյուսից և ավելացրեք վրան ½ ձվի դեղնուց և մի փոքր ալյուր: Լավ խառնեք, մինչև միատար զանգված ստանաք: Զգուշորեն քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե: Լվացեք դիմակը սկզբում գոլ, իսկ հետո՝ սառը ջրով:

Նորմալ մաշկի համար

Անձեռոցիկը կամ թանզիֆը թաթախեք խաղողի քամած հյութի մեջ: Դրեք այն դեմքին 20 րոպեով: Զգուշությամբ հանեք դիմակը և լվացեք դեմքը գոլ ջրով: Անպայման վերջում կրեմ քսեք:
¼ բաժակ թարմ կաթը խառնեք ¼ բաժակ խաղողի թարմ քամած հյութի հետ: Բամբակը թրջեք ստացված հեղուկի մեջ եւ շերտով դրեք մաքուր դեմքի վրա, ապա ծածկեք սրբիչով: 20 րոպե հետո կարող եք հանել դիմակը, խոնավ սրբիչով մաքրել դեմքն ու կրեմ քսել բարակ շերտով:

Վերցրեք մի քանի հասած, քաղցր խաղողի հատիկներ, կիսեք: Դեմքը նախապես լվացեք և հետո միայն տրորեք խաղողով: 20 րոպե հետո լվացվեք սառը ջրով:

Վերցրեք հասած ու քաղցր խաղողի 6-7 հատիկ և խառնեք 1 թ. գդալ մեղրի և նույնքան ձիթապտղի ձեթի հետ: Ավելացրեք նաև մեկ ձվի տրորած դեղնուց, կես թեյի գդալ աղ: Լավ խառնեք այս ամենը և ավելացրեք 1 ճ. մանիի տաք շիլա: Քսեք դեմքին և 15 րոպեից լվացվեք սենյակային ջերմաստիճանի եռացրած ջրով:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5663 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 709 անգամ
23.04.2024
Դիտվել է 216 անգամ
25.04.2024
Դիտվել է 175 անգամ
26.04.2024
Դիտվել է 149 անգամ
27.04.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster