Գայթակղիչ աղանդեր` նարնջե զամբյուղում
04.10.2012
Օրիգինալ, գեղեցիկ և ռոմանտիկ աղանդեր, և ամենակարևորը' համեղ: Այսպիսի աղանդեր կարելի է պատրաստել նաև երեխաների համար: Այն շատ հեշտ և արագ է պատրաստվում:
Անհրաժեշտ է'
նարինջ, պաղպաղակ' կաթնային կամ վանիլային, ընկույզ, սև շոկոլադ:
Պատրաստման եղանակը.
Կտրեք նարինջը երկու մասի, հանեք միջուկը: Միջուկին ավելացրեք պաղպաղակ, մանրացրած ընկույզ և վերջում՝ նաև քերած շոկոլադը: Խառնուրդը տեղավորեք նարնջե զամբյուղում: Դե ինչ, բարի վայելում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3004 անգամ
|