Աղցան «Տղամարդու ուրախությունը»
02.10.2012
Ձեզ ենք ներկայացնում շուտ հագեցնող մի աղցան, որը նաեւ շատ արագ և հեշտ է պատրաստվում: Ուրախացրեք Ձեր տղամարդուն' պատրաստելով այս համեղ ուտեստը:
Անհրաժեշտ է՝
հավի ֆիլե' 100 գ, խոզապուխտ' 200 գ, պանիր' 100 գ, լոլիկ' 2 հատ, կանաչ սոխ' 2-3 տերև, մայոնեզ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Ֆիլեն խաշեք, թողեք՝ սառչի: Հավի ֆիլեն, պանիրը, խոզապուխտը և լոլիկը կտրատեք մանր խորանարդիկների: Կանաչ սոխը եւս մանր կտրատեք: Այս ամենը խառնեք մայոնեզի հետ, աղ և պղպեղ ցանեք՝ ըստ ճաշակի: Նվերի տեսքով փաթեթավորեք աղցանը սոխի տերևներով: Դե ինչ, Ձեր տղամարդու «ուրախությունը» պատրաստ է: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6090 անգամ
|