Մանիկյուրի «խորհրդավոր» տենդենցը. երկու մատների եղունգները` այլ գույն
01.10.2012
Վերջերս նորաձևությունում իր տեղն ամրապնդած այս տենդենցը կոչվում է Ֆեն-շույ մանիկյուր, երբ բոլոր եղունգները ներկում ենք մի գույնով, բացի երկուսից: Մի ձեռքի երկու եղունգները պետք է առանձնացնել որևէ այլ գույնի մանիկյուրով:
Եթե հավատանք հորոսկոպներին, միջնամատը Սատուրնի մատն է համարվում, որը կարիերայում, բիզնեսում, ստեղծագործական կյանքում մեծ հաջողության մասին է խորհրդանշում: Իսկ մատնեմատը համեմատում են Արևի էներգիայի հետ, որը հեշտությամբ դեպի իրեն է ձգում մոլորակներին: Ուշադրություն դարձնելով այս երկու մատներին՝ դեպի Ձեզ կձգեք հաջողությունն ու սերը:
Բացի իր բուն նշանակությունից այսպիսի մանիկյուրը նաև բարձրացնում է տրամադրությունն ու դրական լիցքեր է տալիս:)
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9646 անգամ
|