Թուզը հալեցրած պանրով
18.09.2012
Հարստացրեք Ձեր աշնանային խոհանոցն օրիգինալ ուտեստներով: LN-ը նոր առաջարկ ունի…
Հալեցրած պանրով թուզ պատրաստելու համար հարկավոր է՝
4 հատ թուզ, 4 ճաշի գդալ հալեցրած պանիր, 4 ճաշի գդալ մեղր:
Լվանալ թզերը, չորացնել թղթե սրբիչով եւ վերեւի հատվածում խաչաձեւ կտրվածք անել: Յուրաքանչյուրի կտրվածքի մեջ դնել մեկական գդալ հալեցրած պանրից եւ մեղր: Թզերը տեղավորել փայլաթիթեղով պատված թավայի մեջ եւ եփել մինչեւ 160 աստիճան ջերմաստիճանում մոտ 10 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3572 անգամ
|