Աղցան «Աշնանային»
10.09.2012
Աշնանային այս աղցանը շատ հեշտ և արագ է պատրաստվում: Այն հագեցնող է, բայց քիչ կալորիականությամբ: Այնպես որ, անցնենք գործի…
Անհրաժեշտ է'
հավի կրծքամիս' 2 հատ, շամպինիոն' 250 գ, սոխ' 1հատ, գազար' 2 հատ, մարինադացված վարունգ' 2 հատ, եգիպտացորեն' 1 տուփ, ձու' 6 հատ, մայոնեզ, մաղադանոս, ռեհան, սխտոր'1-2 գլուխ, բուսական յուղ, աղ, սեւ պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Կտրատեք շամպինիոնները մեծ-մեծ, տապակեք բուսական յուղով և աղ արեք:
Եփեք հավի կրծքամիսը, մանրացրեք:
Ձուն և գազարը խաշեք, կտրատեք խորանարդաձև: Վարունգը նույնպես կտրատեք: Մանր կտրատեք նաև սոխը: Մայոնեզը խառնեք սխտորի և ռեհանի հետ:
Այս ամենը խառնեք մեծ ամանի մեջ: Վերջում էլի մի փոքր մայոնեզ ավելացրեք:
Աղցանը պատրաստ է. զարդարեք սնկերով, եգիպտացորենով, մաղադանոսով եւ մատուցեք: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6258 անգամ
|