«Տերեւ»-սեղան. Ձեր տան աշնանային ինտերիերը (ֆոտո)
10.09.2012
Անակնկալ օրիգինալության այն սիրահարների համար, ովքեր տարվա բոլոր եղանակներից նախընտրում են հենց աշունը: Կարող եք Ձեր տանն ունենալ թխկենու տերև հիշեցնող օրիգինալ սուրճի սեղանիկ: Ողջ հետաքրքրությունն այն է, որ այս սեղանիկը ոչ միայն նման է թխկենու տերևի, այլև ամբողջությամբ պատրաստված է թխկենու փայտից: Դե իսկ գույների սպեկտրը լայն է` դեղինից կարմիրի մի ողջ ներկապնակ:
Եթե Դուք նաև ճոխության սիրահար եք, ապա կարող եք ձեռք բերել շագանակենու տերև հիշեցնող մեծ սեղան: Այն այնքան էլ աչքի չի ընկնում իր գունային անցումներով, փոխարենը, մեծ է, կրեատիվ ու շքեղ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10880 անգամ
|