Ե'վ թթու, և' քաղցր բանջարեղենային աղցան: Թեթև, բայց միևնույն ժամանակ հագեցնող' շնորհիվ կաղամբի: Իդեալական է նրանց համար, ովքեր դիետա են պահում: Պատրաստվում է 15 րոպեում:
Անհրաժեշտ մթերքներն են' 1-2 գազար, 1 կանաչ բողկ, մաղադանոսի 6 ճյուղ, մեկ դեղին կամ կարմիր խնձոր, փոքրիկ կաղամբի ¼ մաս, 2 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ գինու քացախ, մի պտղունց բուրավետ սեւ պղպեղ, 0,5 թեյի գդալ աղ, ¼ թեյի գդալ շաքար:
Պատրաստման եղանակը. 1. Խառնեք քացախը, բուսական յուղը, աղը, շաքարն ու պղպեղը և առայժմ թողեք ստացված խառնուրդը հանգիստ: 2. Մանր կտրատեք կաղամբն ու լցրեք աղցանի մատուցման ափսեի մեջ: 3. Քերիչով անցկացրեք գազարը, բողկն ու խնձորը և խառնեք կաղամբի հետ: 4. Մանր կտրատեք կանաչին և նույնպես տեղափոխեք աղցանի մատուցման ափսեի մեջ: 5. Աղցանի վրա ավելացրեք նաև քացախի, յուղի, շաքարի, աղի ու պղպեղի խառնուրդը: Լավ խառնեք: Թողեք մի քանի րոպե, որ աղցանի ավելորդ հյութը քամվի:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: