«Փայտիկով սուրճ». օրիգինալ պաղպաղակ
05.09.2012
Հոգնե՞լ եք ավանդական պաղպաղակներից. եկել է ժամանակը պատրաստելու սուրճ-պաղպաղակ, որից առավել օրիգինալ աղանդեր դժվար է պատկերացնել…
Պատրաստման համար անհրաժեշտ է 3 բաժակ հենց նոր եփած սուրճ, ¾ բաժակ 10%-անոց սերուցք, ½ բաժակ շաքար:
Պատրաստման եղանակը.
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչ շաքարն ամբողջությամբ կլուծվի: Լցրեք ստացված մասսան պաղպաղակի համար նախատեսված կաղապարի մեջ, սառեցրեք ու վայելեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3647 անգամ
|