Շարլոտկան խնձորով թխվածքի դասական տարբերակն է, որի պատրաստման համար շատ քիչ բան է հարկավոր: Որպեսզի վերջնական արդյունքը արդարացնի Ձեր սպասումները, պետք է ճիշտ հարել թխվածքի խմորն ու շատ խնձոր դնել:
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
խնձոր' 4հատ, ձու' 3հատ, շաքարավազ' 1բաժակ, ալյուր' 1 բաժակ, մի փոքր մաննի:
Պատրաստման եղանակը.
Թխելու համար նախատեսված կաթսայում ստվարաթուղթ դրեք: Կտրեք ավելորդ անկյուններն այնպես, որ միայն կաթսայի հատակին լինի թուղթը: Իսկ կաթսայի կողքերին քսեք կարագ և մի փոքր մաննի շաղ տվեք:
Մաքրեք խնձորի կեղևն ու միջուկը, կտրեք բարակ շերտերով և դրեք կաթսայի մեջ երեք շերտով:
Ձուն հարեք հարիչով մոտ մեկ րոպե' աստիճանաբար ուժեղացնելով հարիչի հզորությունը: Ավելացրեք շաքարավազ և շարունակեք հարել մոտ 1 րոպե: Այնուհետև ավելացրեք ալյուրն ու հարեք ևս 30 վայրկյան:
Ստացված խմորը լցրեք կաթսայի մեջ այնպես, որ այն անցնի խնձորների բոլոր շերտերով: Դրեք նախապես 180˚ տաքացրած ջեռոցի մեջ 20 րոպեով: Երբ թխվածքի վերևի մասը մի փոքր կարմրի, ջեռոցը դրեք այնպիսի կարգավորման վրա, որ միայն ներքևի հատվածը տաքանա: 10 րոպեից իջեցրեք ջեռոցի ջերմաստիճանը 100˚-ի: Խորհուրդ է տրվում մատուցելուց առաջ ափսեի մեջ դնել նաև մի փոքր պաղպաղակ: Հիանալի համադրություն է:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: