Հացով եւ չամիչով տնական կվաս. պատրաստիր ինքդ
21.08.2012
Փողոցում վաճառվող կվասը վստահություն չի ներշնչում, իսկ այնքան ես ուզում… Հենց հիմա անցիր գործի եւ մի քանի օրից, այն կլինի քո սառնարանում:
Հարկավոր է՝
կես կիլոգրամ հաց, խմորիչ 40 գ, շաքարավազ 1 բաժակ, ջուր 4 լիտր, չամիչ 1 ճաշի գդալ, 10 հատ անանուխի թարմ տերեւ:
Պատրաստման եղանակը.
Հացը կտրատել եւ ջեռոցում լավ կարմրացնել: Ստացված չորահացի վրա եռացրած ջուր լցրեք եւ թողեք՝ թրմվի 3-4 օր: Երբ անցնի ժամանակը, անցկացրեք ստացված թուրմը թանզիֆի միջով, ավելացրեք շաքարավազը, ջրում լուծված խմորիչը, անանուխի տերեւները եւ ամանը փակեք մաքուր կտորով: Թողեք՝ հանգստանա եւս մեկ օր, նորից քամեք եւ լցրեք շշերի մեջ, որոնցից ամեն մեկի մեջ գցեք նաեւ մի քանի հատիկ չամիչ: Շշերը տեղավորեք սառնարանում: Կվասը վերջնական պատրաստ կլինի երեք օրից:
Բարի վայելում!
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6388 անգամ
|