Հրաշք յուղ մազերի առողջացման համար. տնային օգտագործում
17.08.2012
Կտավատի սերմերի յուղն ուղղակի փրկություն է նրանց համար, ովքեր կանգնել են մազերի որակը շուտափույթ բարելավելու խնդրի առաջ: Այս հրաշք միջոցը առողջացնում է վնասված մազերը արմատից մինչեւ ծայրերը, լավացնում նաեւ գլխամաշկի վիճակը: Կտավատի յուղը դեռ վաղուց անտարբեր չի թողել ոչ միայն այն ճանաչող կանանց, այլեւ կոսմետոլոգներին: Տնային պայմաններում յուղն օգտագործելը ոչ մի բարդություն չի ներկայացնում, մանավանդ որ այն վաճառքում կա բոլոր դեղատներում:
Ի դեպ, կտավատի յուղը օգտագործվում է ոչ միայն վնասված մազերի համար, այլեւ առողջ մազերի խնամքի, հարդարման:
Կտավատի յուղը՝ սանրվածքը ֆիքսելու համար
Բնական միջոցներից լավագույնն է սանրվածքը ֆիքսելու, մազերը հարդարելու համար: Այն անպայման օգագործեք միայն մաքուր մազերը հարդարելիս, այլապես արդյունքը գոհացնող չի լինի:
Մազարմատների մերսում
Կտավատի յուղը հրաշագործ ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա: Բացի այն, որ յուղը փափկեցնում է մաշկը, նաեւ սնուցում է А, Е, F վիտամիններով, լավացնում արյան շրջանառությունը: Ընդ որում, ավելի լավ արդյունք զգալու համար, բացի արտաքին օգտագործումից, կարող եք յուղը խմել նաեւ… Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ:
Թեփի դեմ
Չոր մաշկ ունեցողները միանգամից կզգան կտավատի յուղի ազդեցությունը թեփի դեմ պայքարում: Դանդաղ կրակի վրա մի քիչ տաքացրեք յուղը եւ մերսման շարժումներով քսեք գլխամաշկին: Անհրաժեշտ է մաշկը այսպես մերսել շաբաթական երկու անգամ առնվազն մեկ ամիս: Յուղը գլխամաշկից հարկավոր է հեռացնել գոլ ջրով եւ շամպունով:
Ճյուղավորված մազերի դեմ
Խառնեք կտավատի եւ բողկի յուղերը, մի քիչ տաքացրեք, բայց այնպես, որ չգերազանցի սենյակային ջերմաստիճանը: Խառնուրդը քսեք մազերի ծայրերին, ապա պահեք դրանք գոլորշու վրա մոտ քսան րոպե, որպեսզի ազդեցությունն ավելի ուժեղ լինի: Հետա լվացեք: Արդյունքը զգալու համար օգտագործեք այս մեթոդը երկու ամսից ոչ պակաս, շաբաթը երկու անգամ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 32058 անգամ
|