Օգոստոս. սեզոնային ալերգիայի նոր ալիք
16.08.2012
Չնայած ամառը մոտենում է ավարտին, սակայն ալերգիայից տառապողների համար սա նոր սկիզբ է սեզոնային անհարմարության: Օգոստոսին սեզոնային ալերգիան կարող է սրվել:
Սեզոնային ալերգիայի հիմնական նախանշաններն են՝
1. Աչքերի կարմրությունը և արցունքների հոսքը, հոնքերի ուռածություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աչքի մեջ օտար մարմին է մտել: 2. Քթի լցվածություն, եթե իհարկե բացակայում են մրսածության ախտանիշները: 3. Մաշկի գրգռվածություն' բշտիկների կամ ցանի տեսքով: 4. Ծանր շնչառություն, կոկորդի խզում:
Սեզոնային ալերգիայից բուժվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն հնարավոր է պահպանել որոշակի կանոններ, որոնք կօգնեն էականորեն մեղմացնել ալերգիայի ախտանիշները:
Առաջին հերթին կարելի է օգտագործել դեղահաբեր, սփրեյներ, քսուքներ: Սակայն ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ մի զբաղվեք, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն թողնել Ձեր առողջության վրա: Դեղամիջոցները պետք է նշանակի բժիշկը:
Աշխատել ինչքան հնարավոր է քիչ դուրս գալ տնից, քանի որ ալերգիայի սրման հիմնական պատճառն այս շրջանում լինում է արեւը: Երկարատև զբոսանքների դուրս եկեք անձրևի ժամանակ և դրանից հետո:
Սեզոնային ալերգիայով տառապողները պետք է օդի ֆիլտրեր օգտագործեն նաև տանը, բայց միայն թե հակաալերգիկ ֆիլտրեր: Իսկ մեքենայի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել օդափոխիչը, այլ ոչ թե բացել պատուհանը:
Պետք է հետևել նաև սննդակարգին: Մասնագետների պնդմամբ' այն մթերքները, որոնց բաղադրության մեջ կան բուսական բաղադրիչներ, կարող են պայքարել սեզոնային ալերգիայի դեմ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8441 անգամ
|