Թափանցիկ պլաստմասայից կոշիկներ. նորաձեւության գայթակղիչ թրենդը
15.08.2012
Եթե դու հետևում ես նորաձևության բոլոր թրենդներին, ապա պարզապես իրավունք չունես բաց թողնելու այս մեկը, հատկապես որ այն յուրաքանչյուր լեդիի կարող է իր սիրահարը դարձնել: Այսուհետ, նորաձևության վերջին ճիչն է թափանցիկ պլաստմասայից կոշկեղենը: Ընդ որում, կարող է թափանցիկ լինել ինչպես ողջ կոշիկը, այնպես էլ դրա մի մասը:
Հատկապես նորաձև են թափանցիկ կրունկներով կոշիկներն ու բոկոտիկները: Այդպիսի կրունկով կստեղծեք տպավորություն, ասես ոտքը կախված է օդում, իսկ դուք պարզապես ճախրում եք:
Նման լուծումը առավել հիասքանչ է տանկետկայի դեպքում: 2012 թվականի նորաձև ամռան համար միայն մասամբ թափանցիկ կոշիկների հիանալի լուծումներ են արդեն իսկ առաջարկել Versace-ն, Chanel-ը, YSL-ը, Dior-ը:
Վաճառքում արդեն կան նաև հիասքանչ բոկոտիկներ ու բալետկաներ, որոնք ամբողջությամբ են պատրաստված թափանցիկ նյութից: Դրանցով դուք կստեղծեք տպավորություն, թե բոբիկ եք և, բացի այդ, կկարողանաք մեկ կոշիկը համադրել ցանկացած զգեստի հետ' փոխելով միայն պեդիկյուրի գույնը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8481 անգամ
|