«Արարատ» ռեստորանային համալիրն այս օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայանում է «Հայկական ազգային շոու» յուրահատուկ երաժշտապարային ծրագրով: Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց «Արարատ»-ի տնօրեն Գեւորգ Հովսեփյանը, շոուն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում «Ֆոլկ Դանս» ՍՊԸ-ի կողմից եւ արդեն հասցրել է մեծ արձագանք ունենալ:
2.5 ժամ տեւողությամբ «Հայկական ազգային շոու»-ն կազմված է երկու մասից: Ծրագրի առաջին հատվածում հայկական պարերի ընտրանի է, որով ներկայացվում են հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը՝ Նոյի ժամանակներից մինչեւ մեր օրերը: Շուրջ 25 պար, որոնք ներկայացնում են ընտրության բարդ փուլ անցած պրոֆեսիոնալ պարողներ եւ պարուհիներ: Շոուի երկրորդ մասում էստրադային կատարումներ են՝ հյուրերի մայրենի լեզվով: Ծրագրի երգացանկում կատարումներ են ընդգրկված աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների երգերից, հաշվի է առնված նաեւ, թե հատկապես որ երկրներից է Հայաստանը այցելուներ ունենում: Բայց սա դեռ ամենը չէ… Ծրագրի ավարտին մասնակից են դառնում նաեւ հյուրերը. լավագույն պարողը կամ պարուհին հռչակվում է շոուի Թագուհի կամ Թագավոր:
«Արարատ» ռեստորանային համալիրի տնօրենի խոսքով՝ աշխարհի բոլոր զբոսաշրջային կենտրոնները փորձում են իրենց երկրի այցելուներին ներկայանալ ազգային մշակույթը ներկայացնող որակյալ ծրագրերով. այսօր այդ հնարավորությունն ունի նաեւ Երեւանը: «Արարատ» ռեստորանային համալիրի այցելուները հայկական խոհանոցի անկրկնելի ուտեստները եւ գինիների ընտրանին վայելելուն զուգահեռ ամեն երեկո դառնում են «Հայկական ազգային շոու»-ի հանդիսատեսն ու մասնակիցը:
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։
10-09-2026 09:24 Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։