Դիետիկ կոնֆետներ` մրգերից եւ չրերից
06.08.2012
Եթե ուզում եք արագ և համեղ մի բան պատրաստել, ապա այս բաղադրատոմսը Ձեզ համար է: Հինգ րոպեում Դուք կստանաք շատ համեղ, դիետիկ կոնֆետներ:
Անհրաժեշտ է'
կեռաս' 20 հատ, չամիչ' 1 բաժակ, չրեր, ընկույզ կամ պնդուկ' 0.5 բաժակ, կակաո' 4 ճ. գդալ, շաքարավազ' 1 բաժակ, շաքարի փոշի, կոկոսի փաթիլներ' 4 ճ. գդալ:
Պատրաստման եղանակը.
Չրերը լավ լվացեք և չորացրեք թղթե սրբիչներով: Բլենդերում մանրացրեք չրերը, չամիչը, ընկույզը և կոկոսի փաթիլները, մինչև միատարր զանգված ստացվի: Այդ զանգվածից ստացեք 15-20 միջին չափի գնդիկներ: Յուրաքանչյուրի մեջ մտցրեք մեկ կեռաս: Կոնֆետները սկզբում թաթախեք շաքարավազի մեջ, հետո մի մասը՝ շաքարի փոշու, իսկ մյուս մասը՝ կակաոյի… Բարի վայելում :) Դիտվել է 7361 անգամ
|