Սեխով եւ սալորով ամառային աղցան
03.08.2012
Ճիշտ ու ստեղծագործաբար համադրեք ամառային մրգերը եւ կստանաք անկրկնելի աղցաններ, որոնք համտեսելով՝ ամառը կվայելեք միայն պայծառ գույներով ու համերով:
Հրաշալի համադրություն են սեխն ու սալորը: Նման աղցան ստանալու համար Ձեզ հարկավոր է՝
1 փոքր սեխ. կես կիլոգրամ սալոր, 2-3 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, սերուցք:
Սեխը կտրեք փոքր խորանարդների, լցրեք տարայի մեջ: Հեռացրեք սալորների կորիզները, կիսեք եւ լցրեք սեխի վրա: Կիտրոնի հյութը խառնեք մեղրի հետ եւ ստացված խառնուրդով ցողեք սեխն ու սալորը: Աղցանը զարդարեք սերուցքով եւ մատուցեք:
Բարի վայելում… Դիտվել է 3871 անգամ
|