Դեղձը մեղրով եւ կիտրոնով. արքայավայել աղանդեր
01.08.2012
Այս աղանդերը կարող եք մատուցել սովորական վանիլյան պաղպաղակի հետ՝ Ձեր հյուրերին պարգեւելով անսովոր հաճույք:
Հարկավոր է՝
4 հատ դեղձ, 6 գդալ մեղր, 1 կիտրոնի հյութը եւ կեղեւը, ազնվամորի եւ անանուխի տերեւներ զարդարելու համար:
Տաքացնել ջեռոցը: Թավայի մեջ փռել փայլաթիթեղ (фольга), որի վրա էլ շարել կիսած դեղձերը: Մեղրը, կիտրոնի հյութն ու կեղեւը խառնել իրար, լցնել դեղձերի վրա: Ջեռոցում դեղձերը եփել մոտ հինգ րոպե, միչեւ զգաք, որ դրանք փափկել են: Դեղձերը տեղափոխել տարայի մեջ, վրա լցնել թավայի մեջ մնացած հյութը եւ զարդարել ազնվամորիով ու անանուխի տերեւներով:
Դիտվել է 3096 անգամ
|