Անսպասելի ատամնացավը կարող է անմիջապես փչացնել մեր տրամադրությունը, մինչեւ կհասցնենք մտածել՝ ինչ կարելի է անել: Ատամների հետ կապված խնդիրների մեծ մասի պատճառը կարիեսն է, երբ քայքայվում է ատամների էմալը, վնասվում է ատամի նուրբ թաղանթը: Իսկ այս ընթացքը զուգորդվում է դաժան ցավերով:
Ցավալի է, բայց բոլորիս հայտնի է, որ միայն ատամնացավի նման սուր ցավը կարող է ստիպել մեզ այցելել ատամնաբույժի այն դեպքում, երբ ավելի վաղ բժշկին դիմելու դեպքում կխուսափեինք հետագայում ատամների հետ կապված խնդիրներից: Դե իհարկե լավագուն միջոցը ատամնաբույժի միջամտությամբ ատամի բուժումն է, բայց եթե ցանկանում եք ժամանակավորապես թուլացնել ատամնացավը, ապա Ձեզ կօգնեն նաև LN-ի խորհուրդները: Բավականին տարածված միջոց է ցավացող ատամի վրա մի գլուխ սխտոր պահելը: Բայց մինչև այդ անպայման լվացեք ատամները:
Օրվա ընթացքում մի քանի անգամ անհանգստացնող ատամի վրա դրեք հում բազուկի փոքրիկ կտոր:
Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք փոքրիկ գլուխ սոխ:
Օրվա մեջ 2-3 անգամ ատամի վրա դրեք եղևնու յուղով թրջած բամբակ:
Բոլորն էլ գիտեն մեխակի հիանալի բուրմունքի և օգտակարության մասին: Պարզվում է' այն նաև ցավազրկող է: Պետք է մանրացնել մեխակը, մինչև դառնա փոշի: Ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի թանձր զանգված ստանաք: Եթե ունեք ծակված ատամ, ապա ստացվածը կարող եք լցնել այդտեղ, իսկ եթե ոչ, ապա պարզապես դրեք ցավացող ատամի վրա:
Այս բոլոր միջոցները չեն օգտագործվում որպես դեղամիջոց: Բուժել և մեկընդմիշտ վերջ տալ ատամնացավին կարող է միայն ատամնաբույժը:
Milena | 20-05-2018 21:02
Barev cez es Milenan em uzum em cez asel vor im tatiki atamner@ aboxcutyamb cavum e inc karox enq anel hima vorpeszi
atami cav@ ancni
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: