Թե ինչու են այս կոկտեյլենրը հենց ուրբաթ երեկոյի համար, հաստատ ասելը դժվար է, բայց դա էական էլ չէ: Հավանաբար այն պատճառով, որ դրանք կօգնեն Ձեզ լիցքաթափվել աշխատանքային ծանր շաբաթից հետո: Այսօր ուրբաթ է, և երեկոյան հանգիստ կարող եք վայելել այս կոկտեյլները: Ձեզ ենք առաջարկում ուրբաթ երեկոյի համար կոկտեյլների բաղադրատոմսերի թոփ եռյակ:
Բանանով դայկիրի
Անհրաժեշտ մթերքները՝ 45 մլ սպիտակ ռոմ, 1 հատ բանան, 30 մլ նարնջի հյութ, 2 թեյի գդալ շաքարավազ, սառույց: Պատրաստման եղանակը. 10 վայրկյան խառնեք բլենդերում բոլոր մթերքները, ապա լցրեք հյութը նախապես սառեցված բաժակների մեջ:
Բոցավառվող լամբորգինի (կլինի ասիստենտի օգնության կարիք :) )
Անհրաժեշտ մթերքները' 30 մլ «Կալուա» լիկյոր, 30 մլ «Բլյու Կյուրասաո» լիկյոր, 30 մլ «Բելիս», 30 մլ սամբուկա: Պատրաստման եղանակը. բաժակի մեջ լցրեք «Կալուան» ու սամբուկան: Վառեք պարունակությունն ու սկսեք ձողիկով զգուշորեն խմել: Երկու այլ բաժակների մեջ առանձին լցրեք «Կյուրասաոն» ու «Բելիսը»: Եվ մինչ Դուք խմում եք առաջին բաժակի պարունակությունը, ասիստենտը պետք է դատարկի այդ բաժակի մեջ մյուս երկուսի պարունակությունը: Խմեք մեկ շնչով:
MAI TAI
Անհրաժեշտ մթերքները՝ 30 մլ սև ռոմ, 30 մլ սպիտակ ռոմ, 15 մլ Orange Curacao լիկյոր, 15 մլ գրենադին, 30 մլ նարնջի հյութ, 5 մլ շաքարի սիրոպ, 10 մլ լայմի ֆրեշ: Պատրաստման եղանակը. շեյկերի մեջ մի քիչ սառույց դրեք, սկսեք լցնել բոլոր բաղադրիչները' արագ խառնելով: Ստացվածը լցրեք սառեցրած բաժակների մեջ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: