Եթե ամառային, ապա՝ լի մրգերով, եթե մրգերով և ամառային, ապա` թեթև և հեշտ պատրաստվող տորթ, որի տեսքն ու համը անտարբեր չեն թողնի ոչ մի քաղցրակերի: Հեշտությամբ պատրաստվող բաղադրատոմսը կօգնի Ձեզ ամառային համեր պարգևել Ձեր սիրելիներին:
Անհրաժեշտ է'
թխվածքաբլիթ' 300 գր, թթվասեր' 500 գր, շաքարավազ'1բաժակ, ժելատին' 3 ճաշի գդալ, ելակ, կիվի ( ըստ ցանկության կարող եք ընտրել նաև այլ մրգեր, հատապտուղներ):
Պատրաստման եղանակը.
Ժելատինի վրա լցնում եք կես բաժակ սառը ջուր: Թողնում եք այդպես 30 րոպե: Այդ ընթացքում թթվասերը հարում ենք շաքարավազի հետ: 30 րոպե անց ժելատինով ջուրը դնում ենք կրակի վրա և այնքան տաքացնում, մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի: Կարևորը' չհասցնել այն եռման ջերմաստիճանի:
Ժելատինի մեջ քիչ-քիչ լցնում ենք թթվասերը' անդադար խառնելով:
Ելակն ու կիվին կտրատեք, մասերի բաժանեք նաև թխվածքաբլիթը:
Խորը թասի մեջ դրեք կերակրի համար նախատեսված տոպրակ: Թասի հատակին լցրեք արդեն կտրատած մրգերը, հետո՝ թխվածքաբլիթի կտորները, ապա' նորից մրգերի շերտ, իկս հետք' թխվածքաբլիթ: Այս շերտավոր զանգվածի վրա լցնում եք թթվասերն ու ժելատինը և դնում ենք սառնարանում 2 ժամով:
Այնուհետև զգուշությամբ շուռ տվեք այն ափսեի մեջ, կտրատեք և մատուցեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: