Դեռեւս անտիկ աշխարհում գիտեին, որ կվասը փրկում է ոչ միայն շոգից ու ծարավից, այլեւ անգամ ալկոհոլի ազդեցությունից: Մի խոսքով' ամռանը պարզապես անհրաժեշտ է սառնարանում ունենալ սեփական ձեռքով պատրաստած սառը կվաս: Դրա համար անհրաժեշտ է՝
1. 500 գր սև հաղարջ 2. 2 լ ջուր 3. կես գդալ չոր խմորիչ 4. կես բաժակ շաքար, 5. սև հաղարջի 20 տերև:
Պատրաստման եղանակը.
1. Հաղարջը լվանալ ու գդալով տրորել: 2. Լցնել տրորած հաղարջը 3 լիտրանոց տարայի մեջ և շաքար ավելացնել: 3. 2 լիտր ջրի մեջ եռացնել հաղարջի տերևները: 4. Եռացող թուրմը տերևների հետ միասին լցնել հաղարջով տարայի մեջ: 5. Թողնել, որ սառչի, ապա հանել միջից տերևները: Ավելացնել խմորիչ: 6. Թողնել, որ կվասը մի քիչ մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում: 7. Հենց որ խմորիչի հոտը վերանա, քամել կվասն ու տեղափոխել սառնարան:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: