Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը
28.06.2012
Մեր աչքերը հաճախ են իրենց մասին հիշեցնում, երբ երկար ժամանակ կենտրոնանում ենք որևէ բանի վրա' համակարգչի, գրքի, հեռուստացույցի և այլն: Եթե Ձեր աշխատանքն աչքերի լարվածություն է պահանջում, մի մոռացեք ժամանակ առ ժամանակ այս թեթեւ վարժություններով մեղմել դրանց հոգնածությունը:
Ամենալավ օգնությունը աչքերին կլինի կենտրոնացումից շեղումը, դադարեցումը: Նայեք ինչ-որ հեռավոր կետի, հետո հայացքը կտրուկ փոխեք Ձեզ շատ մոտ մի իրի վրա: Մի քանի անգամ կրկնեք այս վարժությունը: Աչքերը հաճախ թարթեք, որպեսզի աչքի վրայի հեղուկը հավասարապես տարածվի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե գնաք զբոսնելու, որովհետև բնական կանաչ գույնն իսկապես հանգստացնում է աչքերը:
Եթե չեք կարող դուրս գալ, ապա մի որոշ ժամանակ նայեք երկնագույն կամ կանաչ իրերի:
Կատարեք մի քանի պարզ վարժություն և Ձեր տեսողության պարզությունը երաշխավորված կլինի:
Ձգեք աչքերի մկանները: Ութ անգամ աչքերը պտտեցրեք' աջ, ձախ, վերև, ներքև:
Ցուցամատերով հոնքերը ձգեք մի փոքր վերև: Դիմադրությունը հաղթահարելով թարթեք աչքերը 20 անգամ:
Ցուցամատերը դրեք քթի և աչքերի անկյունում: Սեղմելով այդ կետը, մատների բարձիկներով շրջանաձև մերսեք այդ հատվածը: Այս վարժությունը կանցկացնի ուռածությունը, կվերացնի աչքերի շուրջ հավաքվող հեղուկը:
Իսկական շտապօգնություն է հոգնած և ուռած աչքերի համար սառնությունը: Երկու թեյի գդալ դրեք սառցարանում, սպասեք մի փոքր սառչեն, իսկ հետո դրեք ունքերի վրա: Ձեր աչքերը նորից կփայլեն:
Աչքերի կարմրածությունն ու հոգնածությունը հանող ևս մի լավ միջոց է սև թեյը: Թունդ սև թեյից թրջոցներ պատրաստեք և դրեք աչքերին: Դիտվել է 15709 անգամ
|