Ամառային այս համեղ կոկտեյլը կարելի է ստանալ ընդամենը 3 ժամվա ընթացքում: Մի վախեցեք. ժամանակն այնքան արագ կանցնի, որ կհիշվի միայն վայելքը… Ինչպես խաղատանը:)
Անհրաժեշտ է'
1.5 բաժակ թույլ յուղայնության թթվասեր, ½ բաժակ կաթ, 2 ճ/գ ժելատին, 4 ճ/գ ելակի օշարակ, 100 մլ սերուցք, ½ բաժակ շաքարավազ, 100 գ ելակ, 2 ճ/գ մանրացված ընկույզ:
Ժելատինը լցրեք տաք կաթի մեջ, թողեք 30 րոպե և հետո դրեք թույլ կրակի վրա: Խառնելով այնպես արեք, որ հասնի եռման, բայց չեռա, ու ժելատինի հատիկները լրիվ լուծվեն: Թթվասերը հարեք շաքարավազի հետ, հետո լցրեք փոքր-ինչ հովացած ժելատինն ու նորից հարեք: Ստացված զանգվածը լցրեք մատուցվող բաժակի մեջ և 3 ժամով դրեք սառնարանում: Այնուհետև ամեն բաժակի մեջ լցրեք մեկ գդալ ելակի օշարակ: Հարեք սերուցքը և ավելացրեք կոկտեյլի վրա: Զարդարեք ելակով և կտրատած ընկույզով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: