Ձիգ որովայն. մարզում ենք ստորին մկանները (վարժություններ)
22.06.2012
Հարթ ու ձիգ որովայնը երազների ժանրից չէ: Հատկացրեք մի քիչ ժամանակ, մարզվեք և կունենաք ամսագրերի շապիկներին հայտնվելու արժանի որովայն:
Վարժություն 1. Նստեք աթոռի ծայրին, ձեռքերը ծոծրակին դրեք: Բարձրացրեք ոտքերը' մեկը պահելով ուղիղ, մյուսը' ծնկի հատվածում փոքր- ինչ ծալված, ինչպես հեծանիվ վարելիս: Հնարավորինս հետ տարեք մեջքը' պահելով ուղիղ: Սա նախնական դիրքն է, մնացեք այդ դիրքում երեք վայրկյան, ապա փոխեք ոտքերը, կրկին հաշվեք մինչև երեքը: Շարունակեք փոխել ոտքերը երեք վայրկյանը մեկ, մինչև կզգաք, որ պրեսի հատվածը գերլարված է: Աշխատեք հիշել այն քանակը, որ կատարել եք առաջին օրը, որովհետև հետո գոնե մի քիչ պիտի ավելացնեք այդ թիվը:
Իսկ օգնելու համար, որ հասկանաք, թե ինչպես եք կատարում վարժությունը, Ձեզ ենք ներկայացնում այս վարժության ծանրաբեռնվածության ցանկը.
1. Թույլ ծանրաբեռնվածություն: 4 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'8 կրկնություն: 2. Միջին ծանրաբեռնվածություն: 8 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'16 կրկնություն 3. Ուժեղ ծանրաբեռնվածություն: 12 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'24 կրկնություն
Վարժություն 2. Երբ հաղթահարեք 3-րդ աստիճանը, կարող եք հաջորդ վարժությանն անցնել: Այն ենթադրում է գրեթե նույն դիրքը, ինչ առաջինը, բայց ոտքը փոխելիս պետք է դրան մոտեցնեք ուսը, օրինակ՝ եթե ծալված է աջ ոտքը, պիտի մի քիչ առաջ բերեք ձախ ուսը և նոր միայն սպասեք երեք վայրկյան: Երկու վարժությունների ծանրաբեռնվածության սանդղակն էլ նույնն է:
Վարժություն 3. Սա ամենաբարդն է նման վարժությունների շարքում: Դիրքը կրկին նույնն է: Դուք պիտի ընդունեք վերոնշյալ դիրքը, բայց չպահպանեք այն 3 վայրկյան, այլ անընդհատ փոխեք ոտքերը. որքան արագ, այնքան լավ: Արագությունը փորի լարվածությունը կավելացնի: Դիտվել է 13419 անգամ
|