Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ելակից և կեռասից դիմակներ դեմքի մաշկի համար

08.06.2012

Ամառային առաջին մրգերը թող ոչ միայն համեղ պահեր պարգևեն մեզ, այլև գեղեցիկ և խնամված մաշկ: Պատրաստեք դեմքի մաշկի համար առողջարար և օգտակար դիմակներ տնային պայմաններում' օգտագործելով բացառապես բնական հումք' ելակ և կեռաս:

Չոր մաշկի համար

Տրորեք ելակի մի քանի հասուն պտուղ: Ստացված 2 ճաշի գդալ զանգվածին ավելացրեք 1թեյի գդալ խոնավացնող կրեմ և 1թեյի գդալ մեղր: Զանգվածը քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացվեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

2 ճաշի գդալ կեռասի հյութին խառնում ենք 1 թեյի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ դեղձի յուղը: Զանգվածը լցնել ապակե տարրայի մեջ, ամուր փակել և 2-3 օրով դնել մութ և զով վայրում: Այնուհետև բամբակով քսեք դիմակը երեսին: 15 րոպե անց լվացեք այն գոլ ջրով:

Վերցրեք մի քանի կեռաս, մաքրեք բարակ կեղևից, հանեք կորիզը և տրորեք: Ավելացրեք մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Խառնեք և քսեք դեմքին: 15րոպե անց կարող եք լվանալ դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով:

 

Յուղոտ մաշկի համար

Կես ճաշի գդալ ալյուրին ավելացրեք մի փոքր ելակի հյութ այնպես, որ կրեմանման քսուք ստացվի: Քսեք դեմքին և թողեք այդպես 10-15րոպե: Լվացեք սառը ջրով:

Լավ տրորեք ելակները: Այնուհետև ստացված զանգվածը քսեք դեմքին և վզին: Հենց առաջին շերտը սկսի ցամաքել, քսեք երկրորդը շերտը: Նույնությամբ նաև երրորդ շերտը: Երրորդ շերտի ներծծվելուց հետո քսեք սնուցող կրեմ և վրայից նորից ելակային դիմակը: Թողեք այդպես 10 րոպե և լվացեք սառը ջրով:

Լավ տրորեք մի քանի կեռաս և ավելացրեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Զանգվածը քսեք թանզիֆի վրա, որը նախապես պետք է կտրատել դիմագծերին համապատասխան' քթի, աչքերի, այտերի ճակատի համար:


Յուրաքանչյուր տիպի մաշկի համար

Ամառվա շոգին լավագույն և ամենահաճելի դիմակը սառույցով դիմակն է: Ուրեմն եկեք պատրաստենք այն: Ճզմեք ելակներն այնպես, որ հյութը քամվի: Լցրեք սառույցի ֆորմայի մեջ և սառեցրեք այնքան, մինչև սառույց դառնա: Քսեք դեմքին' մերսելով:

1 ճաշի գդալ կեռասի խյուսը խառնեք 1 թեյի գդալ ալոեի հյութի և նույնքան մեղրի հետ: Քսեք զանգվածը դեմքին և թողեք 5-7 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Կեռասի խյուսը խառնում եք քիչ քանակությամբ կաթնաշոռի հետ և ավելացնում մի քանի կաթիլ վիտամին Ա: Քսեք դեմքին և 15 րոպե անց կարող եք լվանալ գոլ ջրով:

Դիտվել է 12423 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 590 անգամ
15.05.2024
Դիտվել է 140 անգամ
17.05.2024
Դիտվել է 41 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster