Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հագուստ շատ նիհար աղջիկների համար. նրբություններ

04.06.2012

Եթե շատ ու շատ կանայք լողազգեստային շրջանից առաջ փորձում են նիհարեցնող դիետաներ, ոմանք էլ բախվում են լրիվ այլ խնդրի՝ շատ նիհարիկ լինելու պատճառով: Քանի որ Դուք նիհար եք և նուրբ, ասենք 25 տարեկան եք ու երևում եք 20 տարեկան, չեք խուսափի նմանատիպ խոսակցություններից՝ « Քեզ պետք է մի քիչ գիրանալ», « Ավելի լավ է մի քիչ շատ ուտես», «Երևի հագուստ ընտրես քեզ համար «Մանկական աշխարհից»» եւ այլն:

Նիհար արտաքինը և փոքրամարմին լինելը ոչ թե թերություն է, այլ բնությունից տրված կառուցվածք: Համակերպվեք ուղղակի Ձեր կառուցվածքի հետ և ընտրեք համապատասխան հագուստ: Ահա Ձեզ 5 խորհուրդ, որոնց հետեւելու դեպքում էլ ավելի կգեղեցկանա և կընդգծվի Ձեր կանացիությունը:

Խորհուրդ 1

Ընտրեք գծավոր հագուստ:

Հիշեք, եթե Դուք հագնում եք ուղղահայաց գծերով հագուստ, ապա այն միանգամից ավելի է ընդգծում Ձեր նիհարությունը, իսկ ահա հորիզոնական գծերով հագուստը Ձեր կառուցվածքը փոքր-ինչ գեր է ցույց տալիս: Պատճառը վիզուալ տպավորությունն է; Ինչքան լայն են այդ գծերը, այնքան Դուք գեր կերևաք կամ ավելի ճիշտ՝ Ձեր երազած քաշով:

Խորհուրդ 2

Հագեք ուռուցիկ շորեր

Հանգիստ թողեք մարմինը գրկող հագուստները. կիպ վադալասկաները Քիմ Քարդաշյանի նման կանանց համար են: Ուռուցիկ հագուստով թե Ձեր կանացիությունը կավելանա, թե նաև կթաքցնեք նիհար լինելը: Ամռան ընթացքում նախապատվությունը տվեք երկար ու լայն տաբատներին, մանրածալքերով շրջազգեստներին և այլն: Եվ ամենակարևորը, ուռուցիկ զգեստներում պարկի չնմանվելու համար կարող եք կապել նորաձև գոտիներ:


Խորհուրդ 3

Մի վախեցեք բազմաշերտ հագուստ կրելուց


Երկար շրջազգեստը բալետկաների հետ շատ ձանձրալի և անհամապատասխան կերպար կստեղծի: Կարող եք համադրել տարբեր հագուստներ մի կերպարի համար' տարբեր գույների, ոճի: Կարող եք հանգիստ պիջակի տակից հագնել ուռուցիկ տոպ, գործած ժակետ, ավելի համարձակները կարող են կրել գուլպաներ և լայն զարդեր:


Խորհուրդ 4

Հագեք երկար և լայն տաբատներ


Այս տարի նորից նորաձև են «հոլիդեյ» տաբատները: Այս տաբատների շնորհիվ ավելանում է Ձեր ազդրերի սեքսուալությունը: Եթե կարճահասակ եք, ապա հագեք բարձր գոտկատեղով, երկար ու լայն փողքերով տաբատ եւ բարձրակրունկներ:

Խորհուրդ 5

Կրեք փոռերով հագուստ:

Եթե Ձեզ դուր են գալիս կարճ կոկտելային հագուստները, ապա ընտրեք փոռերով տարբերակը: Իմիջայլոց, սա վերաբերում է նաև լողազգեստներին:

Դիտվել է 16300 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
08-05-2024 05:26
Անգլիացի գրող Բեքի Հոլմսը դաժան հաշվեհարդար է տեսել մի տղամարդու հետ, ով նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը, որը կինը չէր խնդրել: Բեքին տղամարդուն համոզել, որ նա լուրջ հիվանդություն ունի։ Հոլմսն ունի հայտնի X հաշիվ՝ ավելի քան 100,000 հետևորդներով:
08-05-2024 02:39
Հիլարի Դաֆը չորրորդ անգամ մայր է դարձել: 36-ամյա դերասանուհին Instagram-ում հրապարակել է ծննդաբերության լուսանկարները և բացահայտել երեխայի սեռը։ «Թաունս Մեդոու Բարե, հիմա մենք գիտենք, թե ինչու նա ստիպեց մեզ այդքան երկար սպասել... Նա կատարելագործում էր այս այտերը: Ես երազել եմ քեզ իմ գրկում պահելու մասին ամիսներ շարունակ: Մենք բոլորս սիրում ենք քեզ այնպես, կարծես, թե դու ամբողջ ժամանակ այստեղ էիր, գեղեցկուհի: 2024 թվականի մայիսի 3»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։
08-05-2024 01:43
Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին՝ ռուս մոդել Վալերիա Կաուֆմանը, ամուսնացել է։ 29-ամյա մոսկվացին ամուսնացել է միլիարդ դոլարի հարստության ժառանգորդի՝ Դմիտրի Վարսանոյի հետ. զույգը հարաբերությունների մեջ է 2022 թվականից։ Կաուֆմանը լուսանկարներ է հրապարակել հարսանիքից, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին Փարիզում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 462 անգամ
03.05.2024
Դիտվել է 224 անգամ
04.05.2024
Դիտվել է 171 անգամ
07.05.2024
Դիտվել է 122 անգամ
08.05.2024
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster