Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Գրասենյակային մարզումներ

04.06.2012

Այն լեդիները, որոնք աշխատում են գրասենյակում, պետք է ծայրահեղ ուշադիր լինեն իրենց կազմվածքի և առողջության հանդեպ: Երկար ժամանակ նստած աշխատելը նպաստում է ոչ միայն գիրացմանը, այլեւ ողնաշարի և հյուսվածքների հետ կապված խնդիրների առաջացմանը: Կան մի քանի համակարգված վարժություններ, որոնք կօգնեն Ձեզ խուսափել այս ամենից' առանց գրասենյակը լքելու:

Վարժություններ ոտքերի համար. նստեք աթոռին, ոտքերը բացեք մոտ 20 սմ լայնությամբ: Սկզբի համար վերև ենք բարձրացնում թաթերն այնպես, որ կրունկները գետնից չբարձրանան: Դրանից հետո նույն վարժությունը կրկնում ենք կրունկների համար: Բարձրացրեք կրունկները վերև, իսկ ոտքի մատները մի կտրեք գետնից:

Վարժություններ կոնքերի համար. նստում ենք աթոռին, մեջքը պահում ենք ուղիղ, ոտքերը բացում եքն ուսերի լայնությամբ: Ոտքի թաթերը բարձրացնում ենք վերև, կրունկներով սեղմվում ենք գետնին: Այսպիսի դիրքում մոտեցնում ենք ծնկներն իրար:

Վարժություն կրծքերի համար. նստում ենք աթոռին, մեջքը պահում ձիգ, լարում ենք փորի մկանները: Ձեռքերը ափերը իրար են հպվում կրծքավանդակի առաջ: Հեռացնում եք ձեռքերն իրարից այնպես, որ մատները մնան կպած, իսկ դաստակները բաժանվեն: Այս ամենն անում ենք մեծ լարվածությամբ, ձգելով բոլոր մկանները:

Վարժություններ ուսերի համար. բացեք թևերը տարբեր կողմեր այնպես, որ ափերը լինեն գետնին ուղղված: Մատները ձգում ենք: Մի քանի վայրկյան բարձրացնում ենք ձեռքերը և նորից վերադառնում նախնական դիրքին:

Այս վարժություններն արեք օրվա մեջ 4 անգամ' կրկնելով 20-25 անգամ:

Բացի դրանից պետք չէ մոռանալ նաև կեցվածքի մասին: Մի քանի վարժություններ նաև այն գեղեցիկ պահպանելու համար:

Ամբողջ մարմնով պետք է կպչեք պատին այնպես, որ պատին հենված լինեն ուսերը, ձեռքերը, կրունկները: Մնում եք այդպիսի դիրքում մոտ մեկ րոպե: Կրկնեք 5 անգամ:

Այս վարժությունից հետո 5-7 անգամ խորը շունչ ենք քաշում քթով և արտաշնչում բերանով: Պահելով նույն կեցվածքը' մի փոքր քայլեք գրասենյակով:

Կանգնեք այնպես, որ ամբողջ մարմնով նորից հպված լինեք պատին, հերթով բարձրացնում ենք ծնկները, ինչքան հնարավոր է և վերադառնում նախնական դիրքին: Կրկնեք յուրաքանչյուր ոտքով 10 անգամ:

Կրկնում ենք նույն վարժությունը նաև ձեռքերի համար: Բարձրացրեք ձեռքերն այնպես, որ արմունկից ներքև գտնվող մասը բարձրանա ու հպվի ձեռքի վերին մասին:

Վարժություններից հետո խորհուրդ է տրվում 8-10 անգամ խորը շունչ քաշել: Թեքվել առաջ և թափահարել ձեռքերը:

 

Դիտվել է 6018 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 875 անգամ
01.05.2026
Դիտվել է 613 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster