Շնչառական վարժություններ նիհարելու համար
29.05.2012
Վարժությունների այս կոմպլեքսը կոչվում է «Ցզյանֆեյ», որը չինարենից թարգմանաբար նշանակում է ճարպերից ազատվել: Երկու շնչառական վարժությունների շնորհիվ կարող եք կարճ ժամանակում ազատվել ավելորդ կիլոգրամներից' պահպանելով առողջությունը: Այս վարժությունների կոմպլեքսը հասանելի է բոլորին' ամեն տարիքի, սեռի և ֆիզիկական պատրաստության աստիճանի: Կազմված է երկու տիպի վարժություններից՝ «Ալիք» և «Գորտ»: Բոլոր վարժությունները կատարելիս հիշեք, որ մարմինը կաշկանդված չպիտի լինի, այդ իսկ պատճառով զերծ մնացեք որովայնը գրկող գոտիներից:
«Ալիք»
Այս վարժության շնորհիվ կորցնում եք քաղցածության զգացումը և շատ ուտելու ցանկությունը: Որոշակի ժամանակ ուտելու ցանկությունը դեռ կճնշի, բայց կսկսեք թուլություն չզգալ քաղցից: Վարժությունը կատարում են հարթ տարածության վրա՝ պառկած վիճակում: Բայց եթե կա արդեն մեծ ցանկություն և փորձ, ապա կարող եք այն կատարել նաև կանգնած, նստած, քայլելիս, նույնիսկ հեծանիվ քշելիս:
Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք դեպի ծնկները, այնպես որ ուղիղ անկյուն ստացվի: Ձեռքի մի ափը կրծքավանդակին դնել, մյուսը' որովայնին: Հետո սկսեք շնչառական վարժությունը ձեռքերի սակավ օգնությամբ: Խորը շունչ քաշելով մեծացնել կրծքավանդակի բարձրությունը, իսկ որովայնը որքան հնարավոր է ետ քաշել: Արտաշնչելու դեպքում կուրծքն է հետ քաշվում, իսկ որովայնը մեծանում է: Արեք դա առաց շատ մեծ ջանքերի: Կրծքի և որովայնի վարժությունը' վերև-ներքև, կարծես ալիք լինի: Շնչառությունը պիտի նորմալ լինի, իսկ եթե վարժության ընթացքում գլխապտույտ եք զգում, ապա դանդաղեցրեք շնչառությունը:
«Գորտ»
Նստեք 40 սմ բարձրություն ունեցող աթոռի վրա, այնպես որ ազդրերն ու մեջքը 90 աստիճան անկյուն կազմեն, իսկ ոտքերի բացվածքը հավասարվի ուսերի լայնությանը: Եթե Դուք կին եք, ապա սեղմեք ձախ ձեռքը բռունցքի նման, իսկ մյուսով բռնեք բռունցքը: Եթե տղամարդ եք, ապա հակառակը' աջը սեղմեք, իսկ ձախով բռնեք սեղմած բռունցքը: Ճակատով սեղմվեք բռունցքներին, փակեք աչքերը և ժպտացեք: Մարմինը պիտի լինի իդեալական հանգստի վիճակում: Փորձեք հանգստանալ ամենատարբեր մտքերից ու սթրեսներից: Հանգստացրեք ներքինն ու արտաքինը: Մի հատ լավ արտաշնչեք. կարծես ինչ-որ բանից շատ ուժեղ հոգնած եք: Սկսեք մտածել կյանքում Ձեզ համար ամենանաթանկի մասին, ու այդպես 1-2 րոպե, մինչև մարմինը իսկապես հանգստանա: Հիմա անցնում ենք բուն վարժությանը: Շնչում եք քթով, իսկ հետո այդ օդը արտաշնչում բերանով: Նորից կրկնեք, բայց շնչեք հանգիստ, զգացեք, թե ինչպես է օդը մտնում թոքեր, որովայն և հետո դուրս գալիս: Մեկ անգամ էլ օդը շնչելով մի քանի վայրկյան փակեք բերանը և օդը պահեք այնտեղ, հետո միանգամից արտաշնչեք: Այսպիսով շնչառությունը նման է լինում գորտի շնչառությանը:
Դիտվել է 21317 անգամ
|