Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Առասպել երկուսի մասին

04.02.2012

«Մենք ստեղծված ենք իրար համար», «ամուսնությունները երկնքում են կնքվում»...  Նման պատրանքներն անհրաժեշտ են զույգի հարաբերություններում. ինչպես կարծում է ընտանեկան հոգեբան Ռոբերտ Նոյբուրգերը, դրանք հարաբերություններին կարեւորություն ու խորք են հաղորդում: 

- Այսինքն` ամեն ինչ սկսվում է այն միֆից, որ հանդիպումը պատահական չէ՞ր:

- Մարդը զարմանալիորեն ռոմանտիկ է. նա հեշտությամբ ստեղծում է այն, ինչն անվանում եմ  «առասպել առաքելության մասին»: Մենք բոլորս փնտրում ենք խորհրդանշական պատահականություններ, որ կապացուցեն` մեր հանդիպումը աստվածների ձեռքի գործն էր: Իրադարձություններին հետադարձ հայացք ձgելով` մենք տեսնում ենք, որ  «բախտի մատը խառն էր» դրանցում: Դա անհրաժեշտ է, որպեսզի խոր իմաստ հաղորդվի զույգի  գոյությանը: Մենք հայտնվում ենք  «կախարդական մտածողության» տիրույթում` իռացիոնալ եւ պոետիկ: Մենք հավատում ենք այդ առասպելին` չգիտակցելով դա որպես առասպել, այլապես կդադարեինք հավատալ…

-Կարո՞ղ եք օրինակներ բերել:

- «Զարմանալի է` մի ամբողջ մանկություն անցկացրել ենք նույն այգում եւ չենք ճանաչել իրար…» կամ  «Մենք երկուսս էլ սիրում ենք ջազ, Ջեմյս Բոնդի մասին ֆիլմեր»: Ամենից անսովորը, որ լսել եմ` «Մենք հասկացանք, որ ստեղծված ենք իրար համար, երբ պարզվեց, որ ոչ մի ընդհանուր բան չունենք»: Խորհրդանշական իմաստ կարելի է տեսնել նույնիսկ սրա մեջ…

- Բայց դրա մեջ կախարդանք կարծես թե չկա…

- Հենց այդպես. առասպելը հաճախ հյուսվում է մանր դետալներից: Այդպիսի միֆի մի օրինակ. Տրիստանը եւ Իզոլդան խմեցին ոչ իրենց համար նախատեսված  «սիրո հեղուկը»: Այդ նախատիպը մեր իրականության մեջ կարող է կյանքի կոչվել ասենք այսպես` «Տարօրինակ է, ես չպիտի գայի այդ երեկո, բայց եկա: Ինչ-որ բան ինձ ձգեց: Մենք պիտի հանդիպեինք. դա ճակատագիր էր»: Ստացվում է` եթե երկուսից մեկը հինգ րոպե ուշ կամ շուտ գար, նրանք երբեք չէին ծանոթանա: Իրականում կգտնեին ուրիշ մեկին, պարզապես չեն մտածում այդ մասին…

- Առանց այդ առասպելի զույգը չի՞ կարող գոյատեւել:

- Առասպելը առանձնահատուկ իմաստ է հաղորդում հանդիպմանը, այն դարձնում հրաշք: Դա զույգի հավատի առաջին սյունն է, երբ հարաբերությունները դեռ նոր-նոր են: Եթե հենց սկզբից այդ  «հիմքեր գցող» միֆը չի առաջնում, ասենք` նրանք զույգ են կազմել, որովհետեւ կինը հղիացել է, կամ որովհետեւ նրանցից մեկը ոչ մի կերպ չէր կարողանում ընտրություն կատարել  «թեկնածուների» միջեւ, զույգը դառնում է երկու մարդկանց ֆունկցիոնալ համակեցություն, բայց ոչ ավելին…

Ըստ psychologies.com-ի

 

Դիտվել է 4771 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 643 անգամ
01.05.2024
Դիտվել է 538 անգամ
27.04.2024
Դիտվել է 244 անգամ
30.04.2024
Դիտվել է 208 անգամ
03.05.2024
Դիտվել է 54 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster