Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026

Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ և դանդաղեցնել ծերացումը։

Նոր ուսումնասիրության համաձայն՝ սուրճը օգնում է պաշտպանել օրգանիզմը ծերացումից՝ կապվելով NR4A1 ընկալիչի հետ, որը սպիտակուց է` կապված է սթրեսի նկատմամբ արձագանքի, բորբոքման և բջիջների վերականգնման կարգավորման հետ։

Նախորդ ուսումնասիրություններն արդեն բացահայտել են սուրճի կապվածությունը կյանքի ավելի երկար տևողության և քրոնիկ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ, սակայն հեղինակները նշում են, որ դեռևս պարզ չէր, թե ինչպես են այդ ազդեցությունը տեղի ունենում։

ԱՄՆ-ի Տեխասի A&M համալսարանի անասնաբուժական բժշկության և կենսաբժշկական գիտությունների քոլեջի (VMBS) գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի պարունակությամբ միացությունները կապվում են օրգանիզմում գտնվող NR4A1 կոչվող ընկալիչի հետ, որը սպիտակուց է՝ կապված է ծերացման, սթրեսի նկատմամբ արձագանքի և հիվանդությունների զարգացման հետ։

«Առողջության համար սուրճի օգտակար հատկությունները լավ հայտնի են, - ասում է VMBS-ին ներկայացնող Սթիվեն Սեյֆը։– Մեր տվյալները ցույց են տալիս, որ այս ազդեցություններից մի քանիսը կարող են կապված լինել այն բանի հետ, թե ինչպես են սուրճի միացությունները փոխազդում այս ընկալիչի հետ, որը ներգրավված է մարմինը սթրեսի հետ կապված վնասներից պաշտպանելու գործընթացում»։

600x400

NR4A1-ը միջուկային ընկալիչ է, որը օգնում է կարգավորել գեների ակտիվությունը՝ ի պատասխան օրգանիզմում սթրեսի և վնասվածքի։ Հետազոտողներն այն նկարագրում են որպես «սննդանյութերի սենսոր»՝ ընկալիչ, որը արձագանքում է սննդի մեջ պարունակվող նյութերին և դեր է խաղում առողջության պահպանման գործում՝ մարմնի ծերացմանը զուգընթաց։

NR4A1 սպիտակուցը օգնում է վերահսկել բորբոքումը, էներգիայի մակարդակը և հյուսվածքների վերականգնումը, որոնք բոլորն էլ կարևոր գործոններ են քաղցկեղի և ճանաչողական անկման նման հիվանդությունների կանխարգելման համար։

Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ սուրճի առանձին բաղադրիչները, մասնավորապես պոլիֆենոլները և պոլիհիդրօքսիլային միացությունները, կապվում են այս ընկալիչի հետ և ազդում դրա ակտիվության վրա։

Թիմը նաև պարզել է, որ այս նյութերը կարող են ուժեղացնել հիվանդությունների դեմ պաշտպանությունը, այդ թվում՝ նվազեցնելով բջիջների վնասվելը և դանդաղեցնելով քաղցկեղի բջիջների աճը։

Երբ NR4A1-ը բջիջներից հեռացվել է, պաշտպանիչ ազդեցությունն անհետացել է, ինչը հաստատել է այս ընկալիչի դերը սուրճի ազդեցության միջնորդման գործում։

«Երբ գրեթե ցանկացած հյուսվածք վնասվում է, NR4A1-ը արձագանքում է՝ այդ վնասը նվազեցնելու համար, - բացատրում է Սեյֆը: –Եթե հեռացնեք այս ընկալիչը, վնասն ավելի մեծ կլինի»:

Այնուամենայնիվ, հետազոտողները զգուշացնում են, որ առողջության համար սուրճի օգտակար հատկությունները չեն սահմանափակվում մեկ ուղղությամբ։

«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու», - ավելացնում է Սեյֆը։ –Մենք բացահայտել ենք այս կապը, բայց պետք է ավելի լավ հասկանանք, թե որքան կարևոր է այն»։

600x400

Առողջության համար սուրճի օգտակարության հիմքում ընկած մեխանիզմներն ակտիվորեն ուսումնասիրվում են: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ կոֆեին պարունակող սուրճի չափավոր օգտագործումը կապված է անհանգստության նվազման, ինչպես նաև զգոնության և կենտրոնացման բարձրացման հետ: Կոֆեինը նաև կապված է բորբոքման ավելի ցածր ռիսկի հետ:

Ուսումնասիրության հեղինակները նաև պարզել են, որ առանց կոֆեինի սուրճ խմող մարդիկ բարելավել են ուսման և հիշողության ունակությունները, ինչը ենթադրում է, որ այլ բաղադրիչներ, ինչպիսիք են պոլիֆենոլները, դեր են խաղում այս ճանաչողական ունակություններն ապահովելու գործում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2261 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աշնանային թախիծի դեմ պայքարի լավագույն միջոցները

05.11.2026
Այս եղանակին մարմինը բնականաբար ձգտում է բարձր կալորիականությամբ և շաքարով հարուստ սննդի՝ փորձելով փոխհատուցել էներգիայի պակասը:

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 679 անգամ
10.11.2026
Դիտվել է 504 անգամ
13.11.2026
Դիտվել է 338 անգամ
15.11.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster