Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ես փլվեցի

16.04.2026

Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։

Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Սկզբից ժպիտով էի լսում, կատակի տալիս, բայց մի առավոտ, երբ հայելու մեջ ինձ մի փոքր երկար նայեցի, փալյատակեց՝ «իրոք, ժամանակն է»։

Իրականում ես երբեք էլ դեմ չեմ եղել ամուսնությանը, բայց, ինչպես նշում են՝ ասելը հեշտ է։ Ամբողջ խնդիրը մանրուքների մեջ է։ Անցած–գնացած սերերի մեջ չէր եղել մեկը, որ, ի վերջո, ասեի․ «Կա՛նգ առ, ակնթարթ, սա հենց նա՛ է»։ Օր–օրի, ծանոթությունից–ծանոթություն՝ եկել, հասել էի երեսունիս։

Պարզվեց՝ նպատակային փնտրտուքն ավելի բարդ խնդիր է։ Առավել հեշտ է քեզ անծանոթ մի ոլորտում, որևէ թեմայից գիտական թեզ գրես ու պաշտպանես, քան բազումների մեջ ընտրես այն միակին, որի հետ պիտի կիսես կյանքիդ գալիք տարիները։

Սոնայի հետ ծանոթացա պատահաբար։ Մի օր ընկերներիցս մեկը, թե՝ «Մատներս պիտի հարդարեմ, կգա՞ս հետս»։ Ի՞նչ մատնահարդարում։ Կարծեցի հումոր է, բայց պարզվեց, չէ՝ պարբերաբար հաճախում է մատնահարդարի մոտ՝ եղունգները կարգի բերելու։

Մատնահարդարը Սոնան էր։ Կանացիության տիպար։ Քանի դեռ ընկերս «էլ ավելի էր գեղեցկանում», ողջ ընթացքում հայացքս աղջկանից չէր կտրվում։ Ի՜նչ քնքույշ շարժումներ, ի՜նչ կեցվածք, խորունկ, պսպղուն աչքեր, սպիտակաթույր մաշկ ու փարթամ, դարչնագույն մազեր։ Իսկ երբ ժպտում էր, մյուս բարեմասնությունները ի չիք էին լինում․ ուզում էիր ըմբոշխնել այդ ժպիտն ամբողջությամբ։

Որտեղից–որտեղ մտովի պատկերացրի, թե ինչպես եմ աշխատանքից՝ համալսարանից, հոգնած գալիս, ու տան դուռը բացում է այս կենսախինդ ժպիտով, դրականություն ճառագող էակը։ Ու այդ պատկերն ինձ շատ դուր եկավ։

Մի խոսքով, շտապեցի ինքս էլ հերթագրվել մատնահարդարման՝ Սոնային տնտղելու համար։ Մնացածը, ինչպես ընկերս կասեր, տեխնիկայի հարց էր։

Սոնայի հետ հանդիպումներն անցնում էին թեթև, անհոգ ու անբռնազբոս։ Հեշտ էր։ Որևէ հարցում բանավեճ կամ հակաճառում չկար, ամեն ինչի վրա մանկան պես զարմանում էր, կարծես նոր է աշխարհը ճանաչում։ Քաղաքականությունը համարում էր անհասկանալի ու ձանձրալի, արվեստներից էլ՝ միայն կինոթատրոնում ֆիլմ նայելն էր նախընտրում, ընդ որում, կապ չուներ, թե ինչ ժանրի էր կամ, թե ինչ դերասաններ են խաղում։ Ընդհանուր քիչ բան կար, բայց կանացի հմայքը մագնիսի պես ինձ կպցրել էր նրան, ու դատողությունն այստեղ անելիք չուներ։

Ճիշտ է, խնդիրներ առաջանում էին բարեկամներիս կամ ընկերներիս հետ շփումներում, որոնց ընթացքում Սոնան անհաղորդ էր մնում ու հիմնականում լռում էր, բայց դա ոչ թե գոռոզությունից էր, այլ պարզապես՝ չիմացությունից, թե որտեղ և ում՝ ինչ պետք է ասել։

Մեր յուրահատուկ կապն արդեն ձգվում էր գրեթե մեկ տարի։ Ծննդյանս նախօրեին ընկերս, որ անվանի նկարիչ է, ինձ ուղարկեց տասից ավելի իր գեղանկարների լուսանկարները, որպեսզի իմ ճաշակով մեկն ընտրեմ՝ որպես նվեր։ Ապագա բնակարանիս առաջին դեկորը՝ ուրախացա ես ու սկսեցի զննել։ Էլ՝ մայրամուտը ծովում, էլ՝ սիրահար զույգը ծովափին, ծաղկեփնջով աղջիկ, սիրահարված զույգ՝ կակաչների դաշտում, մարդ՝ տիեզերական անհունում, ձեռք–ձեռքի տված աղջիկ–տղան՝ տիեզերքում, գլուխը խոնարհած գեղեցկուհին՝ մոմի առջև․․․Մի խոսքով՝ սիրտդ ինչ կուզի։

Որոշեցի ընտրությանը մասնակից դարձնել նաև ընտրյալիս (տանս հո մենակ չե՞մ ապրելու)։ Երկար նայեց նկարները, մի քանի անգամ զննեց, ու․․․ո՜վ զարմանք, մատը դրեց միակ աբստրակտ նկարի վրա․ «Սա՛ եմ ուզում»։

Ոգևորությունս անչափ էր։ Հենց այդ նկարն էի ընտրել ինքս․ աբստրակցիայի ժանրի մի կտավ, ուր երկրաչափական տարբեր պատկերներն ու բազմազան գույները համադրվելով՝ ջերմության, հանգստութան ու նաև՝ կայունության զգացողություն էին հաղորդում։

Մի փոքր մեղավոր զգացի Սոնայի հանդեպ՝ նրա գեղագիտական ճաշակը թերագնահատելու, արվեստի առումով նրան բարձրից նայելու համար։

–Ուրախ եմ, Սոն ջան, որ դա ընտրեցիր, ինձ էլ է նույնը գրավել, որոշված է՝ հենց այդ կտավն էլ կուզենք։ Բայց ինչպե՞ս, ինչո՞ւ հենց դա,– հարցրի՝ ապշանքս չթաքցնելով։

–Ես շատ ուշադիր նայեցի բոլորն էլ, գնահատեցի,–իր դյութիչ ժպիտին մի փոքր խորամանկություն հաղորդած՝ պատասխանեց Սոնան։– Այդ մի նկարում, որ ամենամեծն է, ամենաշատ գույներն ու ներկերն են օգտագործված։ Ուրեմն՝ այդ կտավն ամենաթանկը կարժենա, չէ՞։

Ես փլվեցի։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 1736 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հինգ գիրք այն մասին, թե ինչպես են կանայք միավորվում և աջակցում միմյանց

18.11.2026
Forbes Woman-ը ընտրել է հինգ նոր գիրք, որոնք հիշեցնում են, որ մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ոչ թե բարձրաձայն հայտարարություններով, այլ փոխադարձ աջակցությամբ և սեփական պատմությունը պատմելու քաջությամբ:

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1198 անգամ
13.11.2026
Դիտվել է 400 անգամ
15.11.2026
Դիտվել է 380 անգամ
17.11.2026
Դիտվել է 201 անգամ
18.11.2026
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster