14:18, 02.08.2016 Տղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞նչ նկատի ունես: -Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …
16-05-2025 08:47 Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41 Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:
16-05-2025 05:05 Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով:
16-05-2025 02:17 Հոնկոնգում գեղեցկության թագուհին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ամերիկյան համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ Այս մասին հայտնել է Need To Know (NTK) կազմակերպությունը։ 28-ամյա Լի Սի Շուանի դատավճիռը կայացվել է մայիսի 8-ին։ Աղջիկը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 20-ին՝ «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթելուց երկու շաբաթ անց։ Սի Շուանը ներկայացնում էր Շենժեն քաղաքը, բայց սովորել է Հոնկոնգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։
16-05-2025 01:20 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 31-ամյա Թիֆանի Թրամփը, առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդու ծննդյան մասին հայտարարել է Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի ոտքի սև-սպիտակ լուսանկար և բացահայտելով նրա անունը՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։