Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
10:50, 24.07.2016
Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։

Դիտվել է 9737 անգամ

10:21, 05.10.2024
Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։

Դիտվել է 375 անգամ

10:08, 14.09.2024
   -Մինչ հարսանիքը կինս մոլորակի ամենահրաշալի էակն էր։
    -Իմ կնոջն էլ ԶԱԳՍ-ում աչքով տվեցին...

Դիտվել է 517 անգամ

14:37, 03.09.2024
–Ինչո՞ւ են կանանց շրջանում տարածված կոսմետիկայի և հոգեբանության մասին գրքերը, իսկ տղամարդկանց շրջանում՝ ֆիզիկայի:
–Կանայք հաճախ դժգոհ են իրենցից և փորձում են փոխել իրենց։ Իսկ տղամարդիկ գոհ են իրենցից՝ Տիեզերքը նրանց չի գոհացանում:

Դիտվել է 668 անգամ

08:58, 10.08.2024
Գտնել տղամարդ, որպեսզի մոռանալ նախկինին՝ նույնն է, ինչ բանկից վարկ վերցնես՝ նախորդ վարկը մարելու համար։

Դիտվել է 850 անգամ

08:57, 03.08.2024
Ամուսինս խրախուսում է իմ բոլոր նախաձեռնությունները: Նա ասում է․ «Ինչ ուզում ես՝ արա, միայն թե ինձ հանգիստ թո՛ղ»։

Դիտվել է 988 անգամ

08:44, 20.07.2024
–Ինձ թվում է կինս ուզում է բաժանվել ինձնից։
–Ինչո՞ւ ես այդպես կարծում։
–Երեկ նա մեր տուն էր հրավիրել իր ընկերուհուն։
–Հետո ի՞նչ։
–Ինչպե՞ս ինչ։ Չես պատկերացնի, ինչ գեղեցկուհի էր նա։

Դիտվել է 1090 անգամ

09:25, 05.10.2022
- Բարև ձեզ․․․
- Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։
- Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է:
Կարճ դադարից հետո հայրիկն ասում է.
- Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է:
- Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։
Դադար:
- Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը:
-Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե:
Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։
- Ասացի հայրիկ.
-Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս:
-Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում:
-Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։
- Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։
Երկար դադար․․․
Որից հետո հայրիկն ասում է.
- Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:

Դիտվել է 4010 անգամ

20:09, 17.12.2018
չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:

Դիտվել է 7301 անգամ

12:15, 22.01.2017
Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․

Դիտվել է 12873 անգամ

11:28, 22.01.2017
Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։ 
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․

Դիտվել է 13216 անգամ

10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․

Դիտվել է 12500 անգամ

12:47, 16.01.2017
Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
 
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․

Դիտվել է 11601 անգամ

14:18, 02.08.2016
Տղամարդը հարցնում է ընկերուհուն.
-15.5-ը քեզ հարմա՞ր է:
-Հիմար հարց ես տալիս:
-Ինչո՞ւ:
-Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր…
-Դու ի՞նչ նկատի ունես:
-Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես:
-Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար:
-Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …

Դիտվել է 11409 անգամ

10:40, 24.07.2016
Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․

Դիտվել է 8559 անգամ

19:14, 22.06.2016
- Դու երազանք ունե՞ս:
- Այո՝ նիհարել:
- Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում:
- Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:

Դիտվել է 4699 անգամ

18:10, 22.06.2016
Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։

Դիտվել է 4790 անգամ

12:43, 12.04.2015
Քարդաշյանական թեմաներով


Ապրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
 
Ապրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում.
-Բարի լույս:
-Բարի լույս:
-Տեսե՞լ ես:
-Չէ, բայց շատ եմ ուզում:


Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 7318 անգամ

23:05, 20.10.2014
Շեքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»:
Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:

Դիտվել է 14041 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2024 13:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով: 
10-10-2024 01:45
54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28
Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2024
Դիտվել է 738 անգամ
05.10.2024
Դիտվել է 375 անգամ
08.10.2024
Դիտվել է 256 անգամ
09.10.2024
Դիտվել է 212 անգամ
10.10.2024
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster