Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-10-2024 11:44
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:
16-10-2024 11:23
Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը սենսացիաներ են դարձել Victoria's Secret-ի 2024 թվականի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Խորհրդանշական շոուն տեղի է ունեցել Նյու Յորքի Victoria's Secret-ի առաջատար խանութում վեց տարվա դադարից հետո: Ջիջին բացել է խորհրդանշական շոուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին՝ կրելով պաստելային վարդագույն թևեր և մետաքսյա վարդագույն կոստյում:
16-10-2024 10:30
Շերը բեմ է բարձրացել Blackpink-ի Թայլայի և Լիզայի հետ Նյու Յորքում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության ժամանակ։ 78-ամյա փոփ թագուհին միացել է Թայլային և Լիզային՝ որպես բրենդի առաջին ամբողջովին կին երաժշտական կազմ:
16-10-2024 09:46
Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը: Մասնագետները վարսակի ալյուրն անվանել են իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով։
16-10-2024 01:50
Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Pvolve ֆիթնես ապրանքանիշի գովազդում, որի դեսպանն է արդեն մի քանի տարի, և ցույց է տվել, թե որքան լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Գովազդի համար 55-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել սև բոդիով, իսկ տեսանյութում հայտնվել է սպորտային հագուստով՝ լեգինսներով և կրծկալներով՝ բացահայտելով իր անթերի որովայնը։
15-10-2024 11:00
Հայտնի է դարձել, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը մտադիր են հեռանալ Հոլիվուդից։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ինսայդերն ասել է, որ P.Diddy–ի հետ սկանդալը զգալի հարված է հասցրել Քաթչերի հեղինակությանը: Սրա պատճառով նա կատաղած է։ Զույգը լրջորեն մտածում է Եվրոպա տեղափոխվելու և նոր կյանք սկսելու մասին։
15-10-2024 10:55
Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Իսկ այս տարի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն, «Արևելք»-ի տեղեկություններով, պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի որդին է:
15-10-2024 10:50
Հանգիստ վիճակում միջինը րոպեում 70 զարկով սրտի կծկումներ ունեցող մարդն օրական 100 հազար 800 տրոփյուն կունենա: Մեկ տարվա ընթացքում դա կկազմի մոտավորապես 36,8 միլիոն, իսկ 77,5 տարվա կյանքի միջին տևողությամբ՝ մոտավորապես 2,85 միլիարդ սրտի հարված: 
15-10-2024 10:34
76 տարեկան հասակում մահացել է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մայրա Գոմես Քեմփը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Հրատարակության տվյալներով՝ Քեմփը սայթաքել է իր ննջասենյակում և մոտ մեկ օր պառկած մնացել հատակին, մինչև իրեն հայտնաբերելը։ Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն դերասանուհուն փրկել չի հաջողվել։
15-10-2024 10:32
Ադրիանա Լիման հաղթական վերադառնում է Victoria's Secret-ի պոդիում' նորաձևության բրենդից հեռանալու մասին հայտարարությունից վեց տարի անց: Մինչ այդ նա 20 տարի համագործակցել էր Victoria's Secret-ի հետ: Սուպերմոդելի վերադարձի մասին ազդարարվել է Victoria's Secret-ի Instagram-ի էջում նոր զվարճալի տեսանյութով։
14-10-2024 10:02
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49
ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08
Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56
Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14
Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
12-10-2024 11:44
Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։ Ինչպես նշել են աշխատանքի տեսուչները, իրենք տեղեկություն են ստացել, որ Jean Singer & Cie SA գործարանի աշխատողներին պարտավորեցրել են զեկուցել զուգարան իրենց յուրաքանչյուր այցի մասին, ուստի ղեկավարությունն այս գործողությունը հավասարեցրել է հերթափոխի ժամանակ ընդմիջումներ անելու հետ:
10-10-2024 13:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով: 
10-10-2024 01:45
54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 866 անգամ
21.08.2026
Դիտվել է 405 անգամ
22.08.2026
Դիտվել է 339 անգամ
25.08.2026
Դիտվել է 219 անգամ
27.08.2026
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster