02-02-2012 18:57 Ծրագրվում է 2017 թվականին իրականացնել կոմերցիոն չվերթ դեպի Լուսին. մեկ տոմս արդեն վաճառվել է:
02-02-2012 18:00 Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի միջին փոխարժեքը կտրուկ բարձրացել է բորսայական գործարքների արդյունքում. այն այսօր կազմել է 388.79 դրամ:
02-02-2012 17:13 Լեւոն Արոնյանը հայտարարությամբ դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ բացառելով Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցումներին իր մասնակցությունը:
02-02-2012 17:00 Սարկոզին հայտարարել է, որ նոր օրինագիծ կներկայացնի, եթե չեղյալ հայտարարվի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ներկա օրինագիծը:
02-02-2012 16:50 Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պաշտոնապես պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ:
02-02-2012 16:37 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է, որ Սիրիայի բնակչությունը տուժում է երկրի դեմ կիրառվող սանկցիաներից:
02-02-2012 15:49 Պետրոս Դուրյանի մասունքներն ամփոփվեցին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հուշապատում:
02-02-2012 15:34 Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ բոլոր հանդիպումները կսկսվեն 1 րոպե լռությամբ' ի հիշատակ Եգիպտոսի ողբերգական դեպքերի:
02-02-2012 14:36 «Մարս» ձեռնարկության եւ Մերգելյան ինստիտուտի տարածքներում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի:
02-02-2012 13:38 Աբխազներն անկախության համազգային հավաք են անցկացնում՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցուց առանձնանալու համար:
02-02-2012 12:59 ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում վախճանվել է Անջելո Դանդին' լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հանրահայտ մարզիչը:
02-02-2012 11:48 Ցուրտ եղանակը խուճապի է մատնել Արեւելյան Եվրոպան. զոհերի թիվը հասնում է 90-ի. Reuters
02-02-2012 10:39 Փետրվարի 3-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննության կազմակերպման գործընթացը:
02-02-2012 10:27 ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միայն Թուրքիայի ցանկությամբ չի փոխվի. Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզեր:
02-02-2012 10:21 Ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները, դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
02-02-2012 10:12 Վաշինգտոնում օրինականացվել է համասեռամոլների ամուսնությունը թույլատրող օրինագիծը. Reuters
01-02-2012 19:18 Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները օրերս հայտնաբերել են, որ ինտերնետ կախվածությունը կարող է վնասել դեռահասների և երիտասարդների ուղեղը:
01-02-2012 17:39 ՀՀ Ազգային ժողովում համամասնական ընտրակարգի հարցով փետրվարի 15 –ին լսումներ կլինեն:
01-02-2012 16:19 ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
01-02-2012 16:12 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է. հայկական դրամի նկատմամբ այն այօսր կազմել է 387.39 դրամ:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։