28-04-2025 10:33 Ապրիլի 28-ին Փարիզում մեկնարկելու է Քիմ Քարդաշյանից զարդերի գողության գործով դատավարությունը: 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Փարիզի հյուրանոցներից մեկի համարում նրա վրա հարձակման ժամանակ հանցագործները գողացել են շուրջ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն եվրո արժողությամբ ադամանդե նշանադրության մատանին, որը նրան Քանյե Ուեսթն էր տվել:
28-04-2025 10:30 Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները՝ հետազոտելով իրենց ազգակից՝ հոլանդացի Վիմ Հոֆի ֆենոմենը, նշում են, որ յուրաքանչյուր մարդ մի շարք հատուկ վարժությունների միջոցով կարող է կառավարել իր իմունային համակարգի աշխատանքը: Վիմ Հոֆը շնորհիվ շատ ցածր ջերմաստիճանին դիմակայելու կարողության հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա իր իսկ կողմից մշակված շնչառական և մեդիտացիոն վարժությունների կիրառման շնորհիվ դարձել է սառցադիմացկուն:
28-04-2025 10:15 Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության գործով հետաքննությունը է սկսվել այն բանից հետո, երբ 58-ամյա Ալեքսանդրա Ֆրելիխին, որի վեպերը Գերմանիայի բեսթսելլերների ցուցակում առաջատար տեղ են զբաղեցնում, մահացած են գտել Համբուրգում՝ իր լողացող տան մեջ․ նա դաժան հարձակման է ենթարկվել, հաղորդում է The Guardian-ը։
28-04-2025 10:05 «Տիտանիկի» խորտակումից ողջ մնացածի գրած նամակը աճուրդում վաճառվել է ռեկորդային 300,000 ֆունտ ստեռլինգով, հաղորդում է The Guardian-ը։ Սա «Տիտանիկ» խորտակված նավի հետ կապված ամենաթանկ նամակն է։ Առաջին կարգի ուղևոր գնդապետ Արչիբալդ Գրեյսին գրել է «Ճշմարտությունը Տիտանիկի մասին» գիրքը, որում նկարագրել է իր տպավորությունները 1912 թվականի ապրիլի 15-ի ողբերգության մասին, որը խլեց 1500 մարդու կյանք Նյու Յորք տանող ճանապարհին։
28-04-2025 01:40 Ապրիլի 28-ին ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան դառնում է 44 տարեկան։ Քեշ Ուորենից ամուսնալուծությունից հետո կինոաստղը կենտրոնացած է երեխաների դաստիարակության, նախկին ամուսնու հետ բարեկամական հարաբերությունների պահպանման, անձնական զարգացման, բիզնեսի և դերասանական կարիերայի վրա։
25-04-2025 13:52 Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49 YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59 52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01 37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04 Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
23-04-2025 11:31 24 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Սոֆի Նայվայդը։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հաղորդագրությունը սոցիալական ցանցերում։ Հանրաճանաչ դերասանունու հարազատները չեն հայտնել մահվան պատճառը։ Սոֆի Նայվայդն իր դեբյուտը կինոյում ունեցավ 2006 թվականին, երբ դեր ստացավ «Բելլա» ֆիլմում։ Դերասանուհուն կարելի է տեսնել նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Օրենք և կարգ», «Եվ եկավ սերը», «Մարգոն հարսանիքում», «Մամոնտ», «Ստվերներ և սուտ», «Կատարված սխալներ», «Կրկին ծնվածը» և մի քանի այլ նախագծերում:
23-04-2025 11:20 Պոլինա Գագարինան, հայտարարել է, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Այս մասին 38-ամյա երգչուհին ասել է իր Instagram-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին երկու անգամ ամուսնացած է եղել։ Նա դերասան Պյոտր Կիսլովից, ում հետ ամուսնացած է եղել երեք տարի, ունի 17-ամյա որդի՝ Անդրեյը։ Գագարինան յոթ տարի ամուսնացած է եղել նաև լուսանկարիչ Դմիտրի Իսկակովի հետ, ում հետ նա մեծացնում է իր յոթամյա դստերը՝ Միային։
23-04-2025 11:15 Ախալքալաքի Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում սովորող 12-ամյա Կարոլինա Այվազյանը վերջերս արժանացել է «Miss Junior Armenia 2025» մրցույթի հաղթողի տիտղոսին։ Կարոլինան մրցույթի ընթացքում ժպտում էր, ոգևորված էր և, ինչպես ինքն է ասում՝ իրեն բեմում զգում էր ինչպես հեքիաթում։
23-04-2025 10:44 Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ընտանիքը վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո Hulu սթրիմինգային ծառայության հետ քննարկում են իրենց ռեալիթի շոուի ապագան։ Թեեւ Disney-ը հայտարարել է, որ շոուն աստղային վարկանիշ է ունեցել 2024-ին 5-րդ սեզոնի պրեմիերայից հետո, երկրպագուները քննադատել են վերջին սեզոնի «ձանձրալի» պատմությունները: Սակայն Քարդաշյանները մտադիր չեն հանձնվել, քանի որ Disney-ը հայտարարել է «Քարդաշյան» սփին-օֆֆի պլանների մասին:
23-04-2025 08:59 ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի կինը՝ Նադին Մենենդեսը (Արսլանյան), դատապարտվել է իր ամուսնու հետ բիզնես գործարքների կամ իրավական խնդիրների օգնություն փնտրող առնչությամբ Նյու Ջերսիի երեք տղամարդկանցից կանխիկ փողի, ոսկու ձուլակտորների և շքեղ ավտոմեքենայի տեսքով կաշառք ստանալու համար: Դրա մասին գրում է Associated Press գործակալությունը։
23-04-2025 01:26 Հեյլի Բիբերը, ով նախօրեին Զատիկի կապակցությամբ որդու հետ հազվագյուտ լուսանկար էր հրապարակել, խոստովանել է, որ ձվարանների վրա երկու կիստա ունի։ Ջասթին Բիբերի 28-ամյա կինը սոցցանցում սելֆի է հրապարակել՝ ցուցադրելով կլորացած փորը և խոսել իր ախտորոշման մասին։
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։