Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2015 08:50
Ըստ մասնագետների՝ կանանց ու տղամարդկանց 2/3-ը ստում է, որ դասական ստեղծագործություններ է կարդում եւ դասական երաժշտություն լսում՝ շրջապատի աչքերում ավելի գրավիչ երեւալու համար:
29-07-2015 08:01
Facebook-ը օգտատերերին թույլատրել է մահվանից հետո «ժառանգություն թողնել» իրենց էջերը:
29-07-2015 07:09
Հարավկորեական Samsung ընկերությունն աշխատում է սելֆիի համար անօդաչուի ստեղծման վրա, որը պետք է դառնա նրա հաջորդ բեկումնային արտադրանքը:
29-07-2015 06:04
Իտալացի ուռուցքաբան Տուլիո Սիմոնչինին կերակրի սոդայի օգնությամբ քաղցկեղի բուժման տեսություն է զարգացրել:
28-07-2015 09:45
Մարդիկ իրենց արտաքինն ավելի լավ են գնահատում, քան իրականում կա․ ավստրալիայի գիտնականները պարզել են, որ մարդիկ 7%-ով ավելի վատ տեսք ունեն, քան իրենք են կարծում:
28-07-2015 09:41
Որքան շատ մտերիմ ունի մարդը, այնքան ավելի երկար է ապրում. այսպիսի եզրահանգում են արել ամերիկյան Նոր Կարոլինայի եւ Յուտայի համալսարանների գիտնականները:
28-07-2015 08:52
Հետազոտողները պարզել են, որ այն ակտիվությունը, որով մարդիկ պատմում են իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին սոցկայքերում, ուղղակի կերպով ազդում է հարաբերությունների իրական զարգացման վրա։
28-07-2015 07:58
Քեյթ Մոսը և Ջեյմի Հինսը որոշել են բաժանվել, սակայն հարցն այն է, որ նրանք չեն կազմել ամուսնական պայմանագիր. սուպերմոդելն արդեն խորհրդակցել է դատապաշտպանի հետ ապահարզանի և գույքի բաժանման հարցերով:
28-07-2015 07:54
Չին կանայք լողափերին արևայրուք են ստանում դեմքը ծածկած՝ այսպես կոչված «դեմքի լողազգեստով»․ այս նեյլոնե աքսեսուարն անցքեր ունի՝ քիթ-բերան, աչքերի հատվածում:
27-07-2015 09:35
Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, 22 տարեկանում հրաժեշտ է տվել կյանքին. նրան հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Ատլանտայի նրա տան լոգարանում, և մինչ այժմ արհեստական կոմայի մեջ էր։
27-07-2015 09:28
Փորձագետները կարծում են, մարդիկ պետք է ավելի շատ ուտեն, օգտագործվող կալորիաների ցերեկային նորման պետք է ավելին լինի, քան ընդունված է համարել․ օրական օգտագործվող կալորիաների պետք է առնվազն 16%-ով ավելացնել։
27-07-2015 09:27
Ուրցի եթերայուղը պարունակում է մեծ քանակությամբ թիմոլ, որը վերացնում է վնասակար գոյացությունները. այն կարող է հզոր դեղամիջոց լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում։
27-07-2015 08:42
Աստղագետները պարզել են, որ մարդը սկզբունքորեն կարող է մոմի լույսը տեսնել 2.6 կմ հեռավորությունից:
27-07-2015 07:38
Վաղ քնելը կապված է իմունային համակարգի առողջ աշխատանքի հետ․ եթե ցանկանում եք կանխարգելել շաքարախտը, սրտի հիվանդություններն ու ճարպակալումը, շուտ քնեք:
25-07-2015 09:23
ԱՄՆ գիտականները նշում են, որ հաճախակի ցնցուղ ընդունելը ոչ միայն թուլացնում է մարդու իմունիտետը, այլ նաև կարող է դառնալ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
25-07-2015 09:08
Մասնագետները պարզել են, որ մարդը որքան երկար է հետաձգում գործը, այնքան ավելի լավ է այն անում հետագայում, ընդ որում,  ամենածույլը ոչ թե դեռահասներն են, այլ 26-39 տարեկան հասուն տղամարդիկ եւ կանայք:
25-07-2015 09:04
Անհանգստությունն ու տագնապի զգացողությունը երկարացնում են կանանց կյանքը, այս մասին նշելով գիտնականները արձանագրել են, սակայն, որ տղամարդկանց վրա հուզումները հակառակ ազդեցությունն են ունենում:
25-07-2015 07:30
Ջանեթ Ջեքսոնը երկար ընդմիջումից հետո նոր հոլովակ է թողարկել.  No Sleeep կոմպոզիցիայի հոլովակը առաջինն է Ջանեթի մոտ 6 տարի տևած ստեղծագործական ընդմիջումից հետո:
25-07-2015 07:18
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում տատիկը իր թոռնուհուն ման տալու էր տարել շան վզակապով․ լուսանկարները ԶԼՄ-ներում տարածվելուց հետո իրավապահները գտել են տատիկին:
24-07-2015 09:43
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հավկիթը, որի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 879 անգամ
14.04.2026
Դիտվել է 335 անգամ
15.04.2026
Դիտվել է 301 անգամ
16.04.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster