Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-05-2025 13:11
Բժիշկները Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի մոտ մաշկի մասնակի նեկրոզ են ախտորոշել։ Այս մասին գրել է Super.ru-ն՝ հղում կատարելով իր տրամադրության տակ գտնվող բժշկական տեղեկանքին։ «Փաստաթղթի համաձայն՝ արտիստը ստացել է երկրորդ աստիճանի այրվածք բարդացած բուրսիտով, մաշկի մասնակի նեկրոզով, բորբոքմամբ եւ ձախ կողմից՝ լիմֆադենոպաթիայով»,- նշվել է հրապարակման մեջ։
28-05-2025 03:18
30-ամյա մոդել և ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ սոցիալական ցանցերում բաց լուսանկարների շարք հրապարակելուց հետո: Նոր լուսանկարներում նա գրեթե մերկ է. կրում է միայն թափանցիկ զուգագուլպաներ և ամբողջովին թափանցիկ ցանցե վերնաշապիկ:
27-05-2025 09:12
Սթրես ապրող կանայք դժվարությամբ են նիհարում: Դա բացատրվում է նրանով, որ նրանց օրգանիզմը դանդաղ է այրում կալորիաները, գրում է The Telegraph պարբերականը: Սթրես տարած կանանց մոտ առկա էր ինսուլինի բարձր մակարդակ՝ կապված ճարպի պահեստավորմամբ: Իսկ նրանց ճարպային կուտակումներն ավելի հազվադեպ էին օքսիդանում, ինչը դժվարացնում էր դրանց օգտագործումը որպես «վառելիք»: Օհայոյի համալսարանի պրոֆեսոր Յանա Կիկոլտա-Գլեյզերի խոսքերով՝ դա միանշանակորեն ցույց է տալիս, թե ինչպես են ապրումները հանգեցնում քաշի ավելացմանը:
27-05-2025 09:01
Մետֆորմինի ընդունումը հնարավոր է մեծացնի մինչև 90 տարեկան ապրելու հնարավորությունները: Դա 2-րդ տիպի շաքարախտի դեմ ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մոդելավորել են «իդեալական» կլինիկական փորձարկում՝ օգտագործելով Women’s Health Initiative լայնածավալ կոհորտային հետազոտության տվյալները, և եզրակացրել են, որ շաքարախտի դեմ մետֆորմին ընդունողներն ավելի երկար են ապրում։
27-05-2025 07:42
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է տեսանյութը, որտեղ իր կինը՝ Բրիջիտը, ապտակում է իրեն։ Հանոյում (Վիետնամ), որտեղ զույգը գտնվում է պաշտոնական այցով,  լրագրողների հետ զրույցում, 47-ամյա Մակրոնը հերքել է իր ամուսնական կյանքում առաջացած խնդիրների մասին ենթադրությունները, որոնք ծագել են տեսանյութի պատճառով։ «Կնոջս հետ խաղալի տեսանյութն ինչ-որ կերպ վերածվում է գեոմոլորակային աղետի, և մարդիկ նույնիսկ տեսություններ են առաջ քաշում դա բացատրելու համար», - Մակրոնի խոսքերն է մեջբերում CNN-ը։
27-05-2025 03:10
Մինչ Place Vendôme ոսկերչական տները ուղևորվում էին դեպի հարավ՝ իրենց նոր հավաքածուները ներկայացնելու, Cartier-ը ընտրեց հյուսիսային ուղղությունը և Ստոկհոլմում ներկայացրեց իր նոր՝ «En Équilibre» բարձրակարգ ոսկերչական հավաքածուի առաջին մասը, հաղորդում է WWD-ն։ Հավաքածուի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Հավասարակշռության մեջ», արտացոլում է ոսկերչական գլուխգործոցների հիմնական թեման՝ բնության և քաղաքի, դասականների և նորարարության, տեսանելիի և թաքնվածի միջև հավասարակշռությունը։
27-05-2025 02:37
2022 թվականին Մեգան Մարքլը պետք է հայտնվեր բրիտանական Vogue-ի շապիկին, սակայն համարն այդպես էլ չհրապարակվեց դքսուհու անհնարին պահանջների պատճառով։ «Մեգանը ցանկանում էր ընտրել լուսանկարչին, սցենարիստին, հաստատել վերջնական մոնտաժը, վերահսկել պատկերներն ու շապիկները, և պնդում էր, որ դրանք միաժամանակ շապիկներին հայտնվեն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Նախկինում ոչ ոք նման պայման չէր դրել, նույնիսկ Բիյոնսեն», - Page Six-ին ասել է աղբյուրը։
26-05-2025 08:28
Ջոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների խումբը հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում՝ դառնում է հատուկ բակտերաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, գրում է The Times of India-ն:
26-05-2025 08:26
Հարավային Կորեայի Կյեմյոնգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մենակության երկարաժամկետ ազդեցությունը մարդու բնավորության գծերի վրա: Պարզվել է, որ մենակության զգացումը կանխատեսում է անձի երեք հիմնական գծերի անկում' էքստրավերտություն, համերաշխություն և բարեխղճություն: Սա նշանակում է, որ մենակությունը կարող է աստիճանաբար քայքայել մեր ընկերասիրությունը և կարգապահությունը, որով մենք մոտենում ենք մեր առօրյա կյանքին:
26-05-2025 08:13
Նախաճաշի փաթիլները երեխաների և նրանց մտերիմների սիրելի ուտեստն են, բայց, հավանաբար, դա օրը սկսելու ամենաառողջ միջոցը չէ։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ պատրաստի օգտագործման փաթիլները պարունակում են ճարպի, նատրիումի և շաքարի աճող քանակություն։ Հեղինակների կարծիքով` արտադրողները համը գերադասում են սննդային որակից, ինչը «նպաստում է երեխաների ճարպալալմանը և սրտանոթային առողջության համար երկարաժամկետ ռիսկերի զարգացմանը»։
26-05-2025 01:16
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովային։ Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տեյչմանը, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 153-րդ ռակետ, իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին։
26-05-2025 00:30
Հայաստանում տեղի է ունեցել մեծամասշտաբ հարսանիք Մարինե Ավակյանի և երկրի ամենամեծ Vivaro խաղատան սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդու՝ Ռոման Բադալյանի միջև։ Միջոցառման համար նորապսակները ամրագրել են Երևանի գլխավոր համերգային վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը։ Այնտեղ հյուրերի համար կազմակերպվել էր ներկայացում՝ հայտնի պարային և երաժշտական խմբերի մասնակցությամբ։ Իրենց հիթերն են կատարել Վալերի Մելաձեն և Թաթա Սիմոնյանը, իսկ երեկոյի հաղորդավարներն էին Գարիկ Մարտիրոսյանը և Նազենի Հավհաննիսյանը։
23-05-2025 10:12
Ենթադրվում է, որ Մոնիկա Բելուչին նկարահանվել է ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Բատերֆլայի խնջույք» անգլալեզու դեբյուտային ֆիլմում։ Այս մասին հաղորդում է La Voix du Nord թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Դյունկերկ քաղաքի սոցիալական ցանցերին։ Հրատարակությունը հայտնել է, որ ամսվա սկզբին Զուիդկուտի լողափում և Սեն-Պոլ-սյուր-Մեր համայնքում անցորդները նկատել են Բալագովի նկարահանող խմբին, մասնավորապես՝ Մոնիկա Բելուչիին։
23-05-2025 09:49
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ չեն նույնականացնում իրենց որպես հետերոսեքսուալ, գրում է Le Monde-ը։ Ազգային ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի սոցիոլոգ Մարի Բերգստրոմի կողմից անցկացված «Ապագայի սեռականությունը» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 29 տարեկան կանանց 19%-ը իրենց հետերոսեքսուալ չի համարում։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8%: Ավելին, աղջիկների շրջանում այս թիվը 2015-ից 2023 թվականներին հնգապատկվել է։
23-05-2025 09:31
Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքից լուրերի հղի հաղորդավարուհու ջրերը գնացել են օրվա լուրերը հաղորդելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնել է NBC News-ը: WRGB-ի հեռուստադիտողները մայիսի 21-ին հեռուստաէկրանին տեսել են հաղորդավարուհիներ Օլիվիա Ջաքվիթին և Ջուլիա Դանին, որոնք ժպիտը դեմքերին հայտնել են կարևոր լուրեր: Ջաքուիթի ջրերը գնացել էին դրանից մի քանի րոպե առաջ, և հիվանդանոց գնալու փոխարեն նա, անտեսելով ցավերը, շարունակել է ուղիղ եթերում լուրեր հաղորդել։
23-05-2025 02:16
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, ասել է, որ դպրոցական համակարգը «լուրջորեն հնացած է» և որ դրա պատճառով պատրաստ է իր սեփական երեխաներին տնային ուսուցում տալ ։ Ռեալիթի շոուի աստղը, որի կարողությունը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, hamacancwum քննադատության է արժանացել և անվանվել է «իրականությունից կտրված»։
23-05-2025 01:14
31-ամյա Սաոիրշա Ռոնանը սպասում է իր առաջնեկին ամուսնու՝ Ջեք Լոուդենի հետ։ Սա հայտնի դարձավ Ֆրանսիայում Louis Vuitton-ի ցուցադրությանը նրա ելույթից հետո. դերասանուհին հանրությանը ներկայացավ նկատելիորեն կլորացած փորիկով։
22-05-2025 10:13
Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետազոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
22-05-2025 10:11
Մեր եկամուտը ազդում է մեր հոգեկան առողջության վրա, հատկապես, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Սա հատկապես նկատելի է այն տղամարդկանց դեպքում, որոնց զուգընկերուհիներն ավելի շատ գումար են բերում տուն․ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ինքնագնահատականի և ընդհանուր բարեկեցության վրա, հաղորդում է BBC-ն։
22-05-2025 10:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ քաղաքական կուսակցությունը Մակրոնի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի կառավարական նիստում առաջարկել է արգելել 15 տարեկանից փոքր աղջիկներին մահմեդական գլխաշոր կրել բոլոր հասարակական վայրերում, գրում է The Guardian-ը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 834 անգամ
21.08.2026
Դիտվել է 397 անգամ
22.08.2026
Դիտվել է 322 անգամ
25.08.2026
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster