Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2025 03:00
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ' սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Խորհուրդ է տրվում հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ: Հարկավոր է խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
24-06-2025 10:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
24-06-2025 05:44
Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
24-06-2025 03:50
Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
24-06-2025 02:57
28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
24-06-2025 01:54
Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
23-06-2025 10:41
62-ամյա Ջոնի Դեփը հարցազրույց է տվել The Sunday Times-ին: Զրույցում նա մեկնաբանել է նախկին կնոջ՝ Ամբեր Հերդի հետ իր հարաբերությունները, որոնք ավարտվեցին սկանդալային դատական գործով: «Ի՞նչ էի սկզբում զգում այն բանի հանդեպ, որը մենք անվանում ենք «սեր»: Ակնհայտ է, որ ես հիմար էի: Այսինքն, եթե դու ինձ պես անհաջողակ ես, երբեմն նայում ես մեկի աչքերին և տեսնում որոշակի տխրություն, որոշակի միայնություն, և զգում ես, որ կարող ես օգնել այդ մարդուն», - ասել է Ջոնին: Սակայն, ըստ նրա, կյանքը նրան շատ բան է հասկացրել. «Ոչ մի բարի արարք անպատիժ չի մնում»:
23-06-2025 10:17
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները տագնապալի կապ են հայտնաբերել լեզվական մոդելների օգտագործման և կոգնիտիվ ֆունկցիաների նվազման միջև։ Փորձարկման ընթացքում այն մասնակիցները, ովքեր էսսե են գրել ChatGPT չաթ-բոտի օգնությամբ, զգալիորեն ավելի քիչ ուղեղային ակտիվություն են ցուցաբերել՝ համեմատած նրանց հետ, ովքեր աշխատել են ինքնուրույն։
23-06-2025 08:36
38-ամյա մոդել Ելենա Պերմինովան, որը 19 տարվա ամուսնությունից և չորս երեխաների ծնունդից հետո բաժանվել է միլիոնատեր Ալեքսանդր Լեբեդևից, խոսել է բաժանման թեմայի մասին: Նրա խոսքով՝ ամուսնությունը չպետք է պահպանվի, եթե ամուսինների միջև զգացմունքներ չկան՝ նույնիսկ հանուն երեխաների:
23-06-2025 03:24
Աշխարհի 164-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չեխ թենիսիստուհին 7:6 (12:10), 4:6, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 49-րդ ռակետ, չինացի Վան Սինյույին։ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց երրորդ տիտղոսը կարիերայում։
23-06-2025 01:53
Անհնարինը հնարավոր է. Բուզովան շնորհավորել է Դավային և Կրայմբերիին դստեր ծննդյան կապակցությամբ: Երգչուհու, նրա նախկինի և վերջինիս կնոջ հանդիպումը տեղի է ունեցել Դիմա Բիլանի համերգի ժամանակ: VIP տաղավարում, որտեղ հավաքվել էին արտիստի հայտնի ընկերներն ու գործընկերները, Օլգա Բուզովան հանդիպել է Դավիթ Մանուկյանին և Մարի Կրայմբերիին և շնորհավորել նրանց դստեր ծննդյան կապակցությամբ: Թե ինչ է Օլգան ասել Մարիին՝ նրան ամուր գրկելով, դեռևս անհայտ է, բայց այս իրադարձությունն արդեն լուսաբանվել է բոլոր հայտնիների Telegram ալիքներով:
21-06-2025 09:34
Հրապարակվել են «Մոսկվան արցունքներին  չի հավատում։ Ամեն ինչ նոր է սկսվում» սերիալի թիզերը և առաջին կադրերը, ինչպես նաև հայտնի է դարձել, թե ովքեր են գլխավոր դերերը խաղալու Վլադիմիր Մենշովի խորհրդային լեգենդար «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմի վերանկարահանման մեջ։ Ժորա Կրիժովնիկովի և Օլգա Դոլմատովսկայայի նոր մելոդրամայի սյուժեն կենտրոնանում է երեք ընկերուհիների (Անաստասիա Տալիզինա, Թինա Ստոյիլկովիչ, Մարիա Կամովա) պատմության վրա, որոնք 2000-ականների սկզբին գալիս են Մոսկվա՝ սեր և երջանկություն փնտրելու, և 20 տարի անց կրկին հանդիպում են։
21-06-2025 09:31
Ինտերնետում քննարկվում է թագուհի Կամիլայի նոր տեսքը։ Բանն այն է, որ Royal Ascot-ում նա ներկայացել է Lady Dior պայուսակով, որն իր անունը ստացել է ի պատիվ Չարլզ III թագավորի առաջին կնոջ՝ արքայադուստր Դիանայի։
20-06-2025 11:26
Նոր հետազոտությունը պարզել է, որ լռությունը ոչ միայն ձայնի բացակայություն է, այլև ակտիվ ուժ, որը կարող է վերափոխել ուղեղը և բարելավել ընդհանուր առողջությունը։ Ընդամենը երեք օրվա միտումնավոր լռությունից հետո մարդու ուղեղում տեղի են ունենում ֆիզիկական և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությամբ համեմատելի են երկարատև մեդիտացիայի կամ ճանաչողական մարզումների հետ։
20-06-2025 11:00
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր կարիերայում գրանցել է եւս մեկ հաղթանակ. Սյուզաննան, ով այս շրջանում ակտիվորեն զբաղված է «Հայ սուպերսթար 6» նախագծի ժյուրիի կազմում, ինքն էլ չի դադարում մասնակցել կարեւորագույն մրցույթների: Հերթական լսումները ռուսական հայտնի Imperial նվագախմի վոկալիստի ընտրության համար էին: Հայ երգչուհին դարձել է մրցույթի ֆավորիտ մասնակիցներից՝ հնարավորություն ստանալով ելույթ ունենալ նվագախմբի հետ:
20-06-2025 05:45
Ջենիֆեր Էնիսթոնը կրկին Smartwater-ի դեմքն է։ «Ընկերներ» սերիալի 56-ամյա աստղը, ով վերջերս ավարտեց  Մոնտեսիտոյի իր առանձնատան 15 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումը, հինգ տարվա ընդմիջումից հետո վերադարձել է որպես ապրանքանիշի դեմք։
20-06-2025 05:33
Մելբուռնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ շաբաթական 30 ժամ աշխատանքը նպաստում է կոգնիտիվ ֆունկցիայի զարգացմանը, սակայն նվազեցնում է արտադրողականությունը: Հետազոտությանը մասնակցել է 40-ն անց 3 500 կին և 3 000 տղամարդ: Ապացուցել է, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատող մարդկանց մոտ նկատվել է կոգնիտիվ անկում, մինչդեռ քիչ աշխատողների կամ ընդհանրապես չաշխատողների մոտ այդպիսի բան չի նկատվել: Այդ տարիքում ինտելեկտուալ մտավարժանքները շատ կարևոր են, օրինակ խաչբառեր ու գլուխկոտրուկներ լուծելը, մինչդեռ չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
20-06-2025 02:40
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։ Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։
19-06-2025 11:52
«Ֆրեյզեր» սերիալի աստղ Քելսի Գրամերը, որն արդեն յոթ երեխաների հայր է, պատրաստվում է կրկին հայր դառնալ 70 տարեկանում: Նրան երեքշաբթի օրը նկատել են Լոնդոնում իր 46-ամյա հղի կնոջ՝ Քեյթ Ուոլշի հետ: DailyMail.com-ը հայտնել է, որ հղիությունը «կենդանացրել է» նրանց ամուսնությունը:
19-06-2025 10:57
Պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութերը կամ PFAS-ը քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են առօրյա արտադրանքում, ինչպիսին են սննդի փաթեթները եւ չայրվող խոհանոցային սպասքը: Գիտնականները PFAS են հայտնաբերել մարդկանց արյան մեջ, կրծքի կաթում, սերմնահեղուկում, լյարդում եւ նույնիսկ ուղեղում: Նրանք կասկածում են, որ այս քիմիական նյութերը վնասակար են մարդու առողջության համար. հետազոտությունները դրանք, ի թիվս այլ խնդիրների, կապել են բարձր խոլեստերինի, քաղցկեղի որոշ տեսակների եւ բեղունության խնդիրների հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 828 անգամ
21.08.2026
Դիտվել է 396 անգամ
20.08.2026
Դիտվել է 342 անգամ
22.08.2026
Դիտվել է 320 անգամ
25.08.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster