Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2016 05:32
Մաքրեք երիկամները. տաք ջրով վաննայի մեջ նստեք և սկսեք ձմերուկ ուտել՝ արդյունքում մեզի հետ կսկսեն դուրս գալ նաև ավազն ու քարերը՝ տաքությունն օգնում է բացել միզուղիները և ցավազրկող ազդեցություն է ունենում քարերը դուրս գալու ժամանակ:
24-06-2016 08:46
Վաշինգտոնի և Կեյսոյի համալսարանների հետազոտողները NMN անունով պատրաստուկը պատրաստվում են փորձարկել մարդկանց վրա. նրանք պլանավորում են այդ դեղը ներարկել տասնյակ առողջ մարդկանց՝ ստուգելու համար, թե կարո՞ղ է այն դանդաղեցնել ծերացման գործըթացն առանց կողմնակի ազդեցությունների:
24-06-2016 08:37
Գիտնականները պարզել են, որ երկարատեւ հանգստից հետո մարդու IQ–ն էապես նվազում է. խորհուրդ է տրվում անգամ արձակուրդի ընթացքում մտավոր ունակությունները զարգացնելուն ժամանակ տրամադրել։
24-06-2016 08:30
Հետազոտություններից պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընդամենը 21 վայրկյան են համբերում առանց հեռախոսին նայելու, իսկ կանայք՝ 57 վայրկյան․ ընդհանուր առմամբ, մասնակիցները սպասման ժամանակի 50%-ը հատկացրել են իրենց սմաթֆոններին:
24-06-2016 06:44
Իտալուհի դիմահարդար-ոճաբան Լուսիա Պիտալիսը, ով թատրոնի ու կինոյի մեծ սիրահար է, միավորում է իր երկու սիրելի զբաղմունքները և դիմահարդարման միջոցով ինքն իրեն վերածում է հայտնի կինոդերասանների:
24-06-2016 05:41
Հայտնի է դարձել, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքում ամեն-ինչ այնքան էլ հարթ չէ․ պարզվում է, որ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են դրական վերաբերվել ընտանիքի նախկին ղեկավարի սեռափոխման որոշմանը։
23-06-2016 09:04
Իտալիայի Միլան քաղաքում տեղի է ունենում Men Fashion Week-2016-ը. նորաձևության շաբաթվա շրջանակներում համաշխարհային առաջատար դիզայներները ներկայացնում են իրենց գարուն-ամառ-2017 հավաքածուները։
23-06-2016 08:54
Տապակած միսը մեծացնում է շաքարային դիաբետի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները (Նյու Յորք, ԱՄՆ):
23-06-2016 08:49
Մարդկանց գեները կարող են պահպանել ակտիվությունը նույնիսկ մահից հետո. այսպիսի եզրահանգման է եկել ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Խորվաթիայից գիտնականների խումբը:
23-06-2016 06:00
Շվեյցարիայում բնակվող բրիտանուհին 10 000 ֆունտ ստերլինգ (14 000 դոլար) է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկի:
23-06-2016 05:58
Դուբլինում կայացել է ANTI World Tour համերգային շրջագայության շրջանակներում նախատեսված Ռիհաննայի համերգը. այն 30 րոպե ուշացմամբ է սկսվել, սակայն հետո անսպասելին է տեղի ունեցել․ աստղը սկսել է լաց լինել Love the Way You Lie երգի կատարման ժամանակ։
22-06-2016 09:11
Ամուսնանալ ցանկացող ճապոնացի տղամարդկանց և կանանց թիվը կրճատվել է. միայնակ 20-ամյա տղամարդկանց 38,7%-ը ցանկանում է ամուսնանալ որքան հնարավոր է շուտ կամ ինչ-որ ժամանակ,  միայնակ 20-ամյա կանանց դեպքում ցուցանիշը կազմել է 59% (3 տարի առաջվա 82.2%-ի համեմատությամբ):
22-06-2016 09:02
Իսրայելական Կլալիտի ինստիտուտի գիտնականները կասկածի տակ են դրել բժշկական տեսությունն այն մասին, որ խոլեստերինի մակարդակի նվազեցումը պաշտպանիչ դեր է կատարում կաթվածի և սիրտ-անոթային այլ խնդիրների առումով:
22-06-2016 08:57
Չինաստանի հարավային Յույլին քաղաքում շան մսից պատրաստված ուտեստների փառատոն կանցկացվի չնայած կենդանիների պաշտպանների բուռն բողոքին:
22-06-2016 06:07
Անջելինա Ջոլին փորձում է քաշ հավաքել, որպեսզի փրկի Բրեդ Փիթի հետ ամուսնությունը, գրում է elle.ru-ն։
22-06-2016 03:09
Ուկրաինայում դանակ նետելու տնային մրցույթում կինը սպանել է ամուսնուն. իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ ամուսինները մրցել են, թե ով ավելի հմտորեն կնետի դանակը:
21-06-2016 08:48
Բրիտանացի կենսաքիմիկոսներն ստեղծել են արյան նոր թեստ, որը թույլ է տալիս որոշել սրտի կաթվածի զարգացման հավանականությունը և վաղօրոք կանխատեսել դրա սկսվելը դեռ հինգ տարի առաջ։
21-06-2016 08:44
Sandstone Diagnostics ընկերության մասնագետները կրելի սարք են մշակել, որի օգնությամբ տղամարդիկ կկարողանան տնային պայմաններում հաշվարկել սպերմատոզոիդների քանակը:
21-06-2016 07:55
Բուլղարիան մտադիր է արգելել նիկաբի կամ փարաջայի կրումը հասարակական վայրերում. այս նախաձեռնությամբ Բուլղարիան հետևում է Ֆրանսիային և Նիդերլանդներին:
21-06-2016 06:52
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Նեֆի Գարսիան մասնագիտությամբ հագուստի դիզայներ է ու շատ է սիրում թեմատիկ հագուստներ կարել իր, կնոջ ու 3 երեխաների համար. տղամարդը ստեղծագործում է դիսնեյյան մուլտֆիլմերից հայտնի հերոսների թեմայով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 624 անգամ
23.04.2024
Դիտվել է 182 անգամ
25.04.2024
Դիտվել է 122 անգամ
26.04.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster