Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-06-2016 06:03
Հայտնի լրագրող ու հաղորդավարուհի Թինա Կանդելակին ամուսնացել է «Ռոստեխ» ընկերության 29-ամյա աշխատակից Վասիլի Բրովկոյի հետ:
13-06-2016 08:36
Մասնագետները հայտնաբերել են 4 մթերք, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մարդու մտավոր ընդունակությունների վրա․ առաջին տեղը գրավել է ծովային ձուկը, երկրորդ տեղում ենկաթը, պանիրը և կաթնաշոռը, ապա գալիս են  լոբազգիները, այնուհետև՝ լոլիկը:
13-06-2016 08:24
Ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին, Facebook-ի իր էջում գրել է․ «մեր երկիրը տարեցտարի եվրոպական է դառնում, բայց ոմանք ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են...»:
13-06-2016 07:32
Բրիտանական մոտ 80 դպրոց, այդ թվում՝ 40 տարրական, մտցրել են ըստ սեռի չեզոք դպրոցական համազգեստ, ինչը թույլ կտա տղաներին կիսաշրջազգեստ, իսկ աղջիկներին տաբատ կրել։
13-06-2016 04:30
Իրանցի բարձրաստիճան հոգևորական Սեյեդ Յուսեֆ Տաբատաբինեժադն իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ իրանցի կանանց` եվրոպացիներից ու ամերիկացիներին կրկնօրինակած սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են:
13-06-2016 03:41
Գարբինիե Մուգուրուսան ճանաչվել է մայիսի լավագույն թենիսիստուհի. իսպանուհին հաղթել է WTA-ի քվեարկությունում՝ ստանալով ձայների 70 տոկոսը:
11-06-2016 10:52
Լոնդոնում կբացվի առաջին ռեստորանը, ուր կարելի է այցելել մերկ վիճակում. The Bunyadi հաստատության սպասաթերթում ավելի քան 46 000 ցանկացողներ են գրանցված, հաղորդում է The Independent-ը:
11-06-2016 10:47
Լոնդոնցի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ պաղպաղակը օգնում է պայքարելու էմոցիոնալ ճնշվածության դեմ, և այն լիովին կարելի է համարել հակադեպրեսանտ:
11-06-2016 10:40
Իրավաբան Ամալ Քլունին հաստատել է, որ պատրաստվում է ներկայացնել եզդիների ցեղասպանության զոհերի, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններից տուժած Նադյա Մուրադի շահերը, ով առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
11-06-2016 10:37
Ֆրանսիական հեղինակավոր Dior բրենդը ներկայացրել է ոսկերչական թանկարժեք զարդերի նոր հավաքածուն, որում ներառված ամեն մի նմուշ կարելի է համարել ոսկերչական բարձր արվեստի գլուխգործոց:
11-06-2016 10:15
Ֆլորիդայում տղամարդը համերգից հետո կրակել է երգչուհի Քրիստինա Գրիմմիի վրա, հետո էլ ինքնասպան եղել. երգչուհին ու Before You Exit երաժշտական խմբի անդամները ինքնագրեր էին բաժանում համերգից հետո, երբ տղամարդը կրակել է Գրիմմիի վրա։
10-06-2016 08:26
    Վյուրցբուրգի եւ Նոթինգեմ-Թրենթի համալսարանների մասնագետները հետազոտություն են անցկացրել` պարզելով, որ հարցվածների շուրջ 29%-ի համար սմարթֆոնն ավելի կարեւոր է, քան ծնողներն ու մտերիմ ընկերները:
10-06-2016 07:49
     Հետազոտողները պարզել են, որ ճարպակալման գլխավոր պատճառը ոչ թե բարձր կալորիական սնունդն է, այլ տնային գործերի ծավալի նվազումը. օրինակ, Մեծ Բրիտանիայի բնակչուհիները ներկայումս 20 %-ով պակաս ուժ և ժամանակ են ծախսում տնային գործերի վրա, քան 80-ականներին:
10-06-2016 06:47
Լաս Վեգասում «Միսս ԱՄՆ» տիտղոսը նվաճել է աֆրոամերիկուհի զինվորական 26-ամյա Դեշոնա Բարբերը. բիզնես-մենեջմենթ մասնագիտությամբ ավարտելով Վիրջինիա նահանգի համալսարանը, 17 տարեկանում անցել է զինվորական ծառայության, հասել մինչև կապիտանի աստիճանի:
10-06-2016 05:34
   Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հակված են սերտ համագործակցության, եթե նրանց հետեւում են ուրիշ կանայք․ տղամարդիկ միմյանց հետ ավելի լավ են համագործակցում, քան կանայք, սակայն խառը համագործակցության դեպքում կինն ավելի հակված է փոխգործակցության:
10-06-2016 04:42
     ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող կինը, ում դեմքին ավելորդ մազածածկույթ է հայտնվել, հայտարարել է, որ հրաժարվել է բոլոր տեսակի ածելիներից և ամբողջական մորուք է աճեցրել:
09-06-2016 07:55
Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, որը պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությանը, հայտարարել է, որ այն տեղի կունենա Գերմանիայում:
09-06-2016 07:52
Լիսաբոնում երեխան ծնվել է 4 ամիս անց այն բանից հետո, երբ բժիշկները արձանագրել են նրա մոր գլխուղեղի մահը. 2.35 կգ քաշով տղան ծնվել է կեսարյան հատման միջոցով հղիության 32-րդ շաբաթում:
09-06-2016 07:49
Սկսվել է աշխարհում առաջին անգամ կազմակերպվող Desire Cruise ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը. Original Group ընկերության ամենաթանկարժեք առաջարկը Club World Owners Suite լյուքսն է, որը կարելի է վարձել 11 000 դոլարով, ամենամատչելի առաջարկը 3200 դոլար է:
09-06-2016 05:54
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Թենիսի միջազգային կազմակերպության կողմից դոպինգ օգտագործելու մեղադրանքով որակազրկվել է 2 տարով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 435 անգամ
17.04.2024
Դիտվել է 289 անգամ
18.04.2024
Դիտվել է 222 անգամ
19.04.2024
Դիտվել է 176 անգամ
23.04.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster