Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2016 08:47
Մոնրեալի համալսարանի գիտնականները հայտնել են, որ կանանց տրամադրության վրա ազդում է սերոտոնինի մակարդակը, որի անբավարար քանակի դեպքում կինն ավելի իմպուլսիվ է դառնում, կարող է ոչ համարժեք որոշումներ կայացնել։
16-12-2016 08:44
Տղամարդկանց քույրերը ավելի լավ են հասկանում, թե ինչ օծանելիք է պետք ընտրել տղամարդու համար, քան նրանց կանայք։
16-12-2016 05:55
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, սոցցանցը սկսելու է ստուգել լուրերի հավաստիությունը. նա մանրամասնել է, որ տեղեկատվության ստուգմամբ զբաղվելու են անկախ կազմակերպությունները։
16-12-2016 05:53
Ամերիկացի դերասանը Ջոնի Դեպը հրաժարվել է Էմբեր Հերդին վճարել 6.8 միլիոն դոլար, որը դատարանի որոշմամբ նա պետք է վճարեր ամուսնալուծության գործով։
15-12-2016 08:54
16-ամյա երգչուհի Ջեկի Էվանչոն Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կկատարի ԱՄՆ ազգային հիմնը:
15-12-2016 08:53
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը BBC Radio 4-ի Women`s Hour («Կանանց ժամ») հաղորդման վարկածով դարձել է վերջին յոթ տասնամյակների ամենաազդեցիկ կինը:
15-12-2016 08:39
Amazon-ն առաջին անգամ գնորդին պատվերն առաքել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ. առաքումն իրականացվել է դեկտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայում։
15-12-2016 08:38
Google համակարգը ասել է` ինչ են որոնել մարդիկ 2016թ․. oգտատերերն ամենաշատը տեղեկատվություն են որոնել Powerball վիճակախաղի, երաժիշտ Փրինսի (որը մահացել է այս տարի), Մեթյու փոթորիկի, Pokemon Go և Slither.io. խաղերի մասին։
15-12-2016 08:35
«Աշխարհի ամենատգեղ աղջիկը»` Ամերիկուհի Լիզզի Վելասքեսը, հանդես է եկել ընդդեմ վիրավորական մեմերի. «Կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունենք մենք և ինչ չափսերի ենք, վերջին հաշվով մենք բոլորս մարդիկ ենք»,-գրել է նա։
14-12-2016 08:50
Աշխատավայրում անառողջ մթնոլորտը հանգեցնում է նրան, որ կանայք երկու անգամ ավելի շատ են հիվանդանում։
14-12-2016 08:44
Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտնել են, որ «արտույտների» խմբին պատկանողները` ովքեր շուտ են պառկում քնելու և շուտ արթնանում, ուշ ժամերին դժվարանոմ են կենտրոնանալ։
14-12-2016 08:43
Նիքոլ Քիդմանը որևէ մրցանակի չի արժանացել Critics` Choice Awards-2016 մրցանակաբաշխության ժամանակ. փոխարենը նա կարմիր գորգի վրա հայտնվել է Brandon Maxwell ապրանքանիշի 2017 թվականի գարնանային հավաքածուի գեղեցիկ երեկոյան զգեստով։
14-12-2016 07:51
Վերմոնտի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ քոլեջների ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում, միջին հաշվով, շուրջ հինգ կիլոգրամ քաշ են հավաքում:
14-12-2016 05:55
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը միասին տեսանյութ են հրապարակել:
12-12-2016 09:01
Կանանց մեծ մասը նախընտրում է գիրք կարդալ, որպեսզի հանգիստ քնի․ կանանց միայն 4 տոկոսն է ասում, որ սեքսն օգնում է իրենց լավ քնել:
12-12-2016 08:56
Մահվան մասին մտքերը ստիպում են ավելի շատ գնումներ անել. գնումները օգնում են բարձրացնել տրամադրությունը, հատկապես այն պահերին, երբ մարդիկ մտածում են մահվան մասին։
12-12-2016 06:11
«Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում «Օսկարի» կարող է արժանանալ միևնույն մարդը. The Independent-ի հաղորդմամբ՝ կինոմրցանակի գլխավոր հավակնորդն ամերիկացի դերասան-«մուլտիսեքսուալ» (ի ծնե՝ արական սեռի) Քելլի Մանթլն է։
12-12-2016 04:14
Հետազոտողները հաշվարկել են, որ յուրաքանչյուր ծխած սիգարետ կրճատում է քնի ընդհանուր տևողությունը 1.2 րոպեով։
12-12-2016 03:16
Կարմիր գինի նախընտրող կանայք ընտրում են հարաբերությունները, սպիտակ գինի նախընտրողները՝ սեռական հարաբերություն մի գիշերով։
10-12-2016 10:31
Կանայք, ովքեր լավատեսությամբ են նայում կյանքին, միջին հաշվով ավելի երկար են ապրում եւ հազվադեպ են մահանում քաղցկեղից, սրտի հիվանդություններից, ուղեղի կաթվածներից կամ թոքերի բորբոքումից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 271 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 215 անգամ
09.05.2024
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster