Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2018 05:18
Քայլի Ջեների հղիության մասին լուրն ընտանիքի բոլոր անդամներին չէ որ ուրախացրել է. նրա հորը՝ Քեյթլին Ջեներին, իր աղջկա ընտրյալը դուր չի գալիս:
20-01-2018 02:24
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մուտացիաների կուտակումը p62 յուրահատուկ սպիտակուցում, որը կապված է սթրեսից պաշտպանության հետ, նպաստել է մարդկանց կյանքի ավելի մեծ տեւողությանը:
19-01-2018 08:33
Դերասանուհի Քիրա Նայթլին գանգատվել է, որ արդի աշխարհի մասին պատմող ֆիլմերում գրեթե մշտապես ներկա է կին, որին բռնաբարում են. նա խոստովանել է, որ դադարել է նկարահանվել մեր ժամանակների մասին ֆիլմերում։
19-01-2018 08:32
Ներքնազգեստի եւ լողազգեստի ամենաբարձր վարձատրվող մոդելն Instagram սոցցանցում դարձել է Քենդիս Սվեյնփոլը, որը հանդես է գալիս Victoria՚s Secret ընկերության ցուցադրություններում:
19-01-2018 08:30
Սալվադորում գեղեցկության մրցույթի մասնակցուհու հանդերձանքը բռնկվել է բեմի վրա:
19-01-2018 08:26
2017թ.ի 11 ամիսներին ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների 88 դեպք է գրանցվել:
19-01-2018 08:19
Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, ինչպես են միկրոալիքային վառարաններն ազդում շրջակա միջավայրի վրա. միայն ԵՄ-ում միկրոալիքային վառարաններն արտադրում են այնքան ածխածնի դիօքսիդ, որքան 6,8 մլն մեքենաները:
18-01-2018 08:25
Քիմ Քարդաշյանի կարողությունը 2017 թվականին նվազել է 5.5 մլն դոլարով՝ պայմանավորված Փարիզում 2016-ին տեղի ունեցած կողոպուտով և դրան հաջորդած սոցիալական ցանցերում Քիմի լռությամբ. Forbes-ը աստղի կարողությունը գնահատել է 45.5 մլն դոլար, որով նա զբաղեցնում է 47-րդ տեղն ամենից շատ վաստակող հայտնիների ցանկում:
18-01-2018 08:19
Ստամբուլի Քյուչուքչեքմեջեի հիվանդանոցներից մեկում սկանդալային դեպք է գրանցվել. արզվել է, որ միայն վերջին 5 ամսում 115 անչափահաս հղի աղջիկ երեխաներ են բերել հիվանդանոց։
18-01-2018 07:28
Շվեյցարիայի Piaget մանուֆակտուրան Ժնեւի Ժամացուցային բարձր արվեստի միջազգային սալնում ներկայացրել է ձեռքի լարքով աշխարհում ամենաբարակ ժամացույցը՝ Altiplano Ultimate Concept-ը. դրա հաստությունը կազմում է 2 միլիմետր, ինչը հավասար է 2 ֆրանկ արժողության մետաղադրամի հաստությանը։
18-01-2018 05:29
Ամերիկացի մոդել, Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Հերբերը, հագուստի հավաքածու է ստեղծելու դիզայներ Կառլ Լագերֆելդի հետ համատեղ:
18-01-2018 02:24
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի բնակչուհի Մոլլի Ռիչարդսը բուսակերների համար նախատեսված մայոնեզ է պատվիրել սուպերմարկետում, սակայն դրա փոխարեն խոզի մսով առանց գլյուտենի կարկանդակ է ստացել:
17-01-2018 08:16
32-ամյա ֆինլանդուհի գործարար Հեյդի Թուրանենը և 32-ամյա ավստրալացի ատաղծագործ Թոմ Ռեյնը 9 օր են անցկացրել՝ բարձրանալով Էվերեստ լեռը, որի գագաթին էլ ամուսնացել են:
17-01-2018 08:14
Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին. այդ օրը Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում:
17-01-2018 08:12
Իտալիայի Fendi ընկերությունն ստեղծել է հովանոցի տեսքով գլխարկ, որը գլուխը կպաշտպանի անձրեւից:
17-01-2018 08:09
Այլ մարդկանց օգնելու պատրաստակամությունը եւ հուսալիությունը ֆիզիկական գրավչության համադրությամբ ուժեղացնում են փոխադարձ համակրանքի ազդեցությունը. այս եզրահանգման են եկել Վուսթերի համալսարանի գիտնականները։
17-01-2018 08:07
Իրենց հավատքում դժվարությունների հանդիպող մարդիկ ամենայն հավանականությամբ հիվանդության նախանշաններ կունենան. Scientific Study of Religion-ի նոր ուսումնասիրությունները ենթադրում են, որ մարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակը որոշիչ դեր է կատարում:
16-01-2018 11:25
18-ամյա իտալացի մոդելը Նիկոլը մտադիր է իր կուսությունն ամենաբարձր գնով վաճառել. արդեն հիմա նրա կուսության համար պատրաստ են 1 մլն եվրո վճարել, գրում է The Sun-ը:
16-01-2018 11:22
Եթե մարդը նույն տեղում երկար է նստում, նրա մոտ ճարպաշերտեր են առաջանում, ըստ որում՝ ներքին օրգանների շուրջը, ինչն առողջության համար շատ վտանգավոր է: 
16-01-2018 11:21
Լոնդոնում Sotheby`s-ը փետրվարի 28-ին աճուրդի կհանի իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով եւ վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» անվանումով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 633 անգամ
01.05.2024
Դիտվել է 525 անգամ
27.04.2024
Դիտվել է 241 անգամ
30.04.2024
Դիտվել է 204 անգամ
03.05.2024
Դիտվել է 38 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster