Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-12-2017 05:01
Համբուրգերները, կարտոֆիլ ֆրին և պիցցան ոչ մի ընդհանրություն չունեն առողջ սննդի և հանգստի հետ. դրանք մեծ քանակով «վատ» ճարպեր են պարունակում, որոնք վատացնում են նյութափոխանակությունը։
14-12-2017 04:53
Նյու Յորքի ռեստորաններից մեկում «բռնաբարությունների սենյակ» է հայտնաբերվել. ավելի վաղ հաստատության տերը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար:
14-12-2017 03:50
Պորտուգալիայում կրոնական աղանդի 6 անդամներ երկարատեւ ժամկետով ազատազրկման են դատապարտվել տղաների դեմ սեռական բռնությունների համար, որոնց թվում եղել են իրենց սեփական երեխաները՝ ծիսական արարողություններ կատարելու պատրվակով:
13-12-2017 07:45
Ըստ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Դիլիպ Ջեստեի՝ երկարակյացների մոտ եզակի, ընդհանուր հոգեբանական գծեր կան, որոնք են համառությունը, դրական վերաբերմունքը կյանքի նկատմամբ և ընտանիքի, հողի ու ջրի հետ ամուր կապը:
13-12-2017 07:35
Դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգներում նշվում է Ամանորյա անճոռնի սվիտերի օրը, այս տոնի առթիվ Alaska Airlines-ը, Virgin America-ն եւ Horizon Air ավիաընկերությունները առանց հերթի ինքնաթիռ կթողնեն նրանց, ովքեր ամանորյա թեմատիկայով սվիտերներ կհագնեն:
13-12-2017 06:53
Բրազիլացի թոփ-մոդել եւ Victoria`s Secret-ի հրեշտակ Ադրիանա Լիման որոշել է այլեւս չմերկանալ առանց պատճառի. «Ես նույնպես բարդույթներ ու թերություններ ունեմ, բայց այլեւս չեմ վախենում դրանց մասին խոսել»,-գրել է աղջիկը Instagram-ում։
13-12-2017 06:49
Երգչուհի Ռիհաննայի ոտքերի լուսանկարը՝ սպիտակ գուլպաներով՝ Gucci ընկերության՝ ստրազներով զարդակարված լոգոտիպերով, շուրջ մեկուկես միլիոն լայք է հավաքել նրա Instagram-ում։
13-12-2017 05:40
Թուրք հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զուհալ Օլջայը մեղադրվում է համերգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
13-12-2017 03:51
ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգում ծագումով հայ բժիշկ Վահագն Անդիկյանը փրկել է 82-ամյա կնոջ կյանքը, ով պայքարում էր ձվարանների քաղցկեղի դեմ:
12-12-2017 07:34
Թուրքիայում բացվել է նոր կայք՝ կրոնական ամուսնության նպատակով կյանքի ընկեր փնտրողների համար. նմանատիպ կայքեր գոյություն ունեն նաև Անգլիայում և Ինդոնեզիայում:
12-12-2017 07:32
Հարավային Կորեայի Samsung ընկերությունն արտոնագրել է «խելացի» սվիտերի մոդել, որը գաջեթների տերերին թույլ կտա լիցքավորել իրենց սարքերը:
12-12-2017 07:32
Հարավային Կորեայի Samsung ընկերությունն արտոնագրել է «խելացի» սվիտերի մոդել, որը գաջեթների տերերին թույլ կտա լիցքավորել իրենց սարքերը:
12-12-2017 07:24
Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ բեկանել է Երևանիի կենտրոնում գտնվող մերսման սրահներից մեկում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով դատավճիռն ու մերսման սրահի տնօրենին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
12-12-2017 07:22
Հունվարի 1-ից տրանսգենդերները կկարողանան ծառայել ԱՄՆ զինված ուժերում. Դաշնային դատարանը երկուշաբթի որոշում կայացրեց`մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ տրանգենդերների զինվորական ծառայության մասին արգելքը:
11-12-2017 07:41
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ զարգացած երկրների բնակչության 30%-ը անհրաժեշտ քնի չափաբաժին չեն ստանում։
11-12-2017 07:35
Ռումինիայում կանգնեցրել են Ձմեռ Պապի շոկոլադե արձանը․ այն 1,2 մետր է, կշռում է 40 կիլոգրամ և պատրաստվել է Ստեֆանու-Գեորգե քաղաքում՝ Choco Pack խանութի կողմից։ 
11-12-2017 07:33
Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննդակարգը (քաղցաբուժությունը) կարող է բուժել ինսուլինաանկախ շաքարախտը:
11-12-2017 07:32
Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի ձեռագիրը Լոնդոնում աճուրդի է դրվել 160 հազար դոլարով:
09-12-2017 12:42
Մասնագետները հաշվարկել են, թե տարեկան միջինում քանի լիտր են խմել 38 երկրի բնակիչները. «ալկոհոլային» աղյուսակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Բելգիա (12,6 լիտր՝ մեկ մարդու համար), Ֆրանսիա (11.5 լ), Գերմանիա (11.03 լ), Հունգարիա (10.88 լ), Լեհաստան (10.71 լ), Մեծ Բրիտանի (10.66 լ), Ռուսաստան (10.12 լ), Ավստրալիա (9.7 լ), Դանիա (9.64 լ), Հարավային Կորեա (9.33 լ):
09-12-2017 12:38
 Կալկաթայում կինը լույս աշխարհ է բերել «միաձուլված» ոտքերով երեխայի. այս անոմալիան, որն անվանում են «ջրահարսի համախտանիշ», բացահայտվել է միայն ծննդատանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 695 անգամ
16.04.2024
Դիտվել է 225 անգամ
17.04.2024
Դիտվել է 183 անգամ
18.04.2024
Դիտվել է 119 անգամ
19.04.2024
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster