Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2023 05:19
Բեյոնսեն սկսել է իր՝ երկար սպասված՝ Renaissance համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է Ստոկհոլմում։ Մոտ 57 համերգ է նախատեսված մարզադաշտերում: Համացանցն արդեն եռում է փոփ-դիվայի ֆուտուրիստական կերպարներով՝ Coperni-ից մինչեւ Loewe-ի հարմարավետ բոդի կոստյումներ՝ բոլորը Shiona Turini-ի ոճով:
16-05-2023 02:16
Իսպանացի ինֆլուենսեր Պաուլա Գոնուն ցնցել եւ զայրացրել է մարդկանց այն բանից հետո, երբ բացահայտել է, որ իր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է իր ծնկի կռճիկը: «Ես կերա իմ սեփական մենիկսի մի կտորը», - հայտարարել է Պաուլա Գոնուն, որն ունի ավելի քան 1,48 միլիոն բաժանորդ YouTube-ու եւ 2 միլիոն հետեւորդ՝ Instagram-ում։
16-05-2023 01:49
Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Լոնդոնում կայացած BAFTA հեռուստատեսային մրցանակաբաշխությանը ներկայացել է 22-ամյա դստեր՝ Միա Թրիփլթոնի հետ։ Մայրն ու դուստրը, որոնք միասին նկարահանվել են մրցանակի առաջադրված «Ես Ռութն եմ» հեռուստասերիալում, լուսանկարիչների համար կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել սեւ զգեստներով։
15-05-2023 09:45
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, բոլոր հեղուկները պնդանում են սննդի մեջ, ինչը դանդաղեցնում է քիմիական ռեակցիաները և կանխում այնպիսի կարևոր նյութերի կորուստը, ինչպիսիք են վիտամին C-ն, պոլիֆենոլները և որոշ հակաօքսիդանտներ:
15-05-2023 07:58
Ռիհաննան նշել է հագուստի և ներքնազգեստի իր սեփական ապրանքանիշի՝ Savage X Fenty-ի հինգերորդ տարեդարձը։ Հոբելյանի պատվին երգչուհին մերկ կեցվածք է ընդունել պատճենահանող և գրասենյակային կահույքի շարքում։ Երգչուհին, ով հղի է երկրորդ երեխայով, կեցվածք է ընդունել բրենդի վերջին հավաքածուից շորտով և կրծկալով ու մոտիվացնող մեկնաբանությամբ շնորհավորել իր ընկերության ծննդյան տարեդարձը։
15-05-2023 05:02
Օրեր առաջ համացանցում լուրեր հայտնվեցին, որ երգչուհի Շակիրան նոր սիրավեպ ունի։ Թոմ Քրուզի հետ երգչուհին հայտնվել էր Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիում արված նկարներում: Բայց, պարզվում է, զույգի համար դեռ վաղ է ուրախանալ։ «Շակիրան հիանալի ժամանակ է անցկացրել Թոմի հետ Ֆորմուլա 1-ում, բայց նա շահագրգռված չէ հանդիպել նրա հետ»,- US Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը:
15-05-2023 03:54
Ջոնի Դեփը պայմանագիր է կնքել ֆրանսիական Dior ապրանքանիշի հետ՝ ռեկորդային 20 մլն դոլարով։ Սա տղամարդկանց բուրմունքների պատմության մեջ ամենաթանկ գործարքն է։
15-05-2023 02:12
Հայտնիների երեխաներն ամեն տարի զարմացնում են՝ հանրության մեջ հայտնվելով մեծ չափերի հանդերձանքով փաթաթված և տխուր դեմքերով, որոնք կարծես դժգոհում են մանկուց ասացած անսպառ ուշադրությունից։ Նման պահվածքի ամենահայտնի և տխուր օրինակը Ջոլիի և Փիթի 16-ամյա դուստրն է. հերթական անգամ ենթարկվելով մտորումներին, նա անսպասելիորեն սափրվել է մազերը և կրկին հագնվել մռայլ մեծ չափսերի զգեստ:
13-05-2023 10:38
Ավստրալուհի Լիլիան Իպըմեքենայով արգելափակվել է անտառում եւ ողջ մնացել՝ սնվելով կոնֆետներով եւ գինով: Լիլիան Իպն անտառում անցկացրել է հինգ օր։ Փրկարարները կնոջը հայտնաբերել են մոտակա քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ ջրազրկմամբ։
13-05-2023 05:51
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում:
13-05-2023 04:57
Ըստ մասնագետների՝ եթերայուղերը օծանելիքի ամենապարզ և մատչելի փոխարինողն են։ Օծանելիքագործները առաջարկում են մի քանի կաթիլ գործվածքի վրա դնել և թողնել սենյակում կամ պահարանում՝ ներսում և հագուստի վրա հաճելի բույր ստանալու համար։ Եթերային յուղերը չի կարելի օգտագործել մաշկի վրա, քանի որ դրանք կարող են ալերգիա առաջացնել։
13-05-2023 04:02
Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները պարզել է կարմիր գորգի վրա։ Օրերս 53-ամյա Լոպեսը Լոս Անջելեսում ներկայացրել է իր մասնակցությամբ նոր՝ Նիկի Կարոյի «Մայրիկ» մարտաֆիլմը։ 50-ամյա Բեն Աֆլեքը ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուղեկցել է կնոջը, սակայն նրան աջակցելու փոխարեն պապարացիների աչքի առաջ վիճել է կնոջ հետ։
13-05-2023 02:44
«Ընկերներ» սերիալի հերոսուհի Ռեյչել Գրինը 90-ականների ոճի կուռք էր, ով մինչ օրս շարունակում է ոգեշնչել ամբողջ աշխարհի աղջիկներին իր ոճով եւ, իհարկե, իր պատվին կնքված սանրվածքով։ Այդ թվում՝ Ջենիֆեր Էնիսթոնը։ Օրերս դերասանուհին տեսանյութ է հրապարակել իր բլոգում, եւ երկրպագուները նկատել են, որ Ջենիֆերը ճշգրտորեն վերստեղծել է իր պաշտամունքային հերոսուհու կերպարը։
12-05-2023 11:58
Հայաստանը ներկայացնեղ երգչուհի Բրյունետը, հաղթահարելով «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլը, անցել է եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 13-ին: Այդ օրը հաղթանակի համար պայքարելու է 26 երկիր: Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո։
12-05-2023 10:21
Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Մարդիկ, ովքեր գիշերը քնել են հինգ կամ ավելի քիչ ժամ, սրտի կաթվածի ամենամեծ ռիսկն են ունեցել, իսկ շաքարախտով և անքնությամբ տառապող մարդիկ կրկնակի հավանականություն են ունեցել սրտի կաթված ստանալու:
12-05-2023 10:05
Լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կին գիտնականները գրեթե երկու անգամ ավելի քիչ են ֆինանսավորում են ստանում, քան իրենց տղամարդ գործընկերները: Բացի այդ, նրանք հազվադեպ են երկրորդ դրամաշնորհներ ստանում՝ իրենց գիտական աշխատանքը շարունակելու համար:
12-05-2023 09:17
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։
12-05-2023 02:27
47-ամյա ավստրալացի երգչուհի Սիան (իսկական անունը՝ Սիա Քեյթ Իզոբել Ֆյուրլեր) ամուսնացել է իր սիրելիի՝ Դեն Բերնադի հետ։ Սա Սիայի առաջին ամուսնությունը չէ. 2014 թվականին աստղն ամուսնացել է ռեժիսոր Էրիկ Անդերս Լանգի հետ, սակայն երկու տարի անց երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։
11-05-2023 10:46
Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան:
11-05-2023 10:36
Victoria`s Secret-ի ներքնազգեստի նորաձեւության ցուցադրությունը 5 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է «Համաշխարհային շրջագայություն» վավերագրական ֆիլմով: կինոնկարը, որը եթեր դուրս կգա այս աշնանը, խոստանում է «միավորել նորաձեւությունը, կինոն, արվեստն ու մշակույթը»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2023 02:29
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վիտամին C-ն, նույնիսկ մեծ չափաբաժիններով, չի կարող բուժել մրսածությունը, բայց այն լավ պրոֆիլակտիկ միջոց է, որն ապահովում է իմունիտետը: Հիվանդության ժամանակ ասկորբինաթթուն օգնում է սկսել մի շարք գործընթացներ, որոնք օգնում են վերականգնմանը, բայց արդյունավետությունը անհատական է և կախված է ամբողջ օրգանիզմի վիճակից:
29-05-2023 01:38
Վնասակար բան ուտելու ցանկությունը հաճախ առաջանում է հոգեկան սթրեսի պատճառով։ Նման պահերին բժիշկը խորհուրդ է տվել շեղվել ֆիզիկական ակտիվությամբ, այդ ժամանակ ուղեղը կկենտրոնանա մկանները կառավարելու վրա։ Ինչպես նաև գիշերը մինչև ժամը 21:00-ն ատամները լվանալը կօգնի հաղթահարել սովի կեղծ զգացումը։
26-05-2023 23:50
Մարգո Ռոբին մասնակցել է Vogue-ի ֆոտոշարքին՝ Բարբի տիկնիկի հագուստ հագնված։ Հարցազրույցներից մեկում 32-ամյա դերասանուհին խոսել է «Բարբի» ֆիլմում իր դերի մասին, որում նկարահանվել է Ռայան Գոսլինգի հետ՝ ով ստացել է Քենի դերը։
26-05-2023 23:44
Դուբայից տնային տնտեսուհին բողոքել է միլիոնատեր ամուսնու հետ «ծանր» կյանքից եւ դարձել քննադատության ու ծաղրի թիրախ։ Նրա մտահոգությունները, մասնավորապես, ներառում են «միշտ լավ տեսք ունենալը», «չափազանց շատ սնունդը» եւ «առաջին կարգով թռչելը»: 23-ամյա Լինդա Անդրադեն, ով ծնվել է Հորդանանում, ամուսնացած է Դուբայի Forex եւ Crypto թրեյդեր Ռիկի Անդրեյդի հետ, որի հետ հարաբերությունները սկսել է ընդամենը 19 տարեկանում:
25-05-2023 09:40
Լոգանք ընդունելը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրա համար հակացուցումներ կան, հատկապես, եթե ջրի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է։ Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում պետք է հրաժարվել տաք լոգանքից։ Ցածր ճնշում ունեցող մարդիկ ևս չպետք է տաք լոգանք ընդունեն, քանի որ այդ ընթացքում անոթներն էլ ավելի են ընդլայնվում։ Սա կարող է առաջացնել ուշագնացություն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․

01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.05.2023
Դիտվել է 10071 անգամ
30.05.2023
Դիտվել է 4036 անգամ
24.05.2023
Դիտվել է 326 անգամ
23.05.2023
Դիտվել է 288 անգամ
29.05.2023
Դիտվել է 250 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster