06-02-2026 10:47 Բիլ Գեյթսի նախկին կինը՝ միլիարդատեր և բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը, հարցազրույց է տվել, որում քննարկել է նախկին ամուսնու հնարավոր կապը հայտնի ֆինանսիստ և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ։ Մելինդան անուղղակիորեն հաստատել է, որ Գեյթսի և Էպշտեյնի հարաբերությունները իրենց ամուսնալուծության պատճառներից մեկն են եղել՝ փաստաթղթերից նոր մանրամասները անվանելով «իրենց ամուսնության ցավոտ շրջան»։ «Ինձ համար դժվար է, երբ այս մանրամասները բացահայտվում են։ Որովհետև դրանք արթնացնում են իմ ամուսնության շատ, շատ ցավոտ շրջանների հիշողություններ», - ասել է Մելինդան փոդքասթի ժամանակ։
06-02-2026 10:37 Ավստրալիայում 27-ամյա տղամարդը մեղադրվում է 459 երեխայի նկատմամբ սեռական բռնության համար: Տղամարտուն մեղադրանք է առաջադրվել 596 հանցանքի համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա էլեկտրոնային սարքերում հայտնաբերել է բռնության վերաբերյալ ավելի քան 23․000 տեսանյութ և պատկեր։ Մեղադրյալը համացանցի տարբեր հարթակներում ստեղծել է բազմաթիվ կեղծ էջեր՝ ներկայանալով թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես կին։ Երեխաների շրջանում վստահություն ձեռք բերելով՝ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ստիպել է երեխաներին սեռական բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել իրեն։
06-02-2026 10:31 Նոր հետազոտությունը պարզել է, որ թոռների խնամքը մեծահասակներին օգնում է պաշտպանվել ճանաչողական ունակությունների անկումից։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հրապարակած նոր հետազոտությունը ցույց է տվել է, որ թոռների համար կանոնավոր խնամքը կարող են նպաստավոր անդրադառնալ տարեց մարդկանց ավելի լավ խոսքի սահունության և անցյալի անձնական իրադարձությունների հիշելուն օգնող դրվագային հիշողության վրա։
06-02-2026 09:42 Բժիշկներն առանձնացրել են նշաններ, որոնք կարող են վկայել քնի հետ կապված խնդիրների մասին: Անընդհատ սովի զգացումը կարող է ազդանշել համակարգված քնի պակասի մասին։ Ընդ որում, ամենից հաճախ մարդը ցանկանում է քաղցր բան ուտել, քանի որ այդպիսով ուղեղը փորձպւմ է լրացնել էներգիայի պակասը: Գրգռվածությունն ու իմպուլսիվությունը նույնպես վկայում են քնի խնդիրների մասին։ Մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել նաև ճանաչողական ունակությունների վատթարացմանը և անփութությանը։
05-02-2026 12:54 Սուշին ունի առողջարար ուտեստի համբավ, որը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով և անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի լայն տեսականիով, սակայն դրանցից մի քանիսը կարող են վնասակար լինել: Ըստ սննդաբանների՝ թրաձկան սաշիմիի չարաշահումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարող է պարունակել սնդիկի բարձր մակարդակ: ԱՄՆ-ում հորինված «Կալիֆոռնիա» ռոլլերը, որոնք նախատեսված են ճապոնական խոհանոցը արևմտյան ճաշակին հարմարեցնելու համար, կարող են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել, բայց դրանց պատրաստման համար օգտագործում են ոչ բարձրորակ ձուկ:
05-02-2026 12:17 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երկրորդ պավիրակությունը մեկնեց օլիմպիական Իտալիա: Երեւան - Միլան ուղիղ չվերթով օլիմպիական քաղաք մեկնեցին գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Գեղասահորդները փետրվարի 6-ին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ապա կմեկնեն Շվեյցարիա 5-օրյա ուսումնամարզական հավաքի՝ մինչեւ իրենց մրցելույթների օրը:
05-02-2026 11:58 Քլոե Քարդաշյանը ներկայացրել է մահվան թեմայի վերաբերյալ իր տեսակետները։ Good American ապրանքանիշի 41-ամյա հիմնադիրը խոսել է Long Island Medium-ի աստղ Թերեզա Կապուտոյի հետ իր «Քլոեն Հրաշքների երկրում» փոդքասթի ժամանակ։ «Ես ընդհանրապես չեմ վախենում մահից», - խոստովանել է Քլոեն։ «Ես գիտեմ, թե որտեղ եմ գնում։ Եվ ես նույնիսկ անհամբեր սպասում եմ դրան... բայց ոչ վտանգավոր կամ կործանարար ձևով։ Գիտեմ, որ սա կարող է մռայլ հնչել»։
05-02-2026 03:11 Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը շարունակում է ընդլայնել ապրանքանիշի դեսպանների շարքը: Այս անգամ նա ներկայացրել է գովազդային արշավ, որում նկարահանվել են երկու նոր դեմքեր՝ Միլա Յովովիչի դուստրը՝ Էվեր Անդերսոնը, և դերասանուհի Սոֆի Ուայլդը: Միա Գոթի հետ միասին, ով նշանակվել էր ապրանքանիշի դեսպան դեռևս սեպտեմբերին, նրանք ներկայացրել են Rose des Vents զարդերի հավաքածուն:
05-02-2026 02:14 Էպշտեյնի սկանդալի ֆոնին, ֆինանսիստի ենթադրյալ զոհերի տեսանյութը, որում նրանք կոչ են անում հրապարակել գործի բոլոր ֆայլերը, կրկին վիրուսային է դարձել համացանցում: Սա նոր քննարկումների և պահանջների ալիք է բարձրացրել՝ Փոքր Սուրբ Ջեյմսի կղզի իրականում այցելած անձանց ցուցակները գաղտնազերծելու համար: Տեսանյութն սկզբնապես հրապարակվել էր «Աշխարհ առանց շահագործման» մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպության կողմից դեռևս նոյեմբերին, բայց այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում հիմա:
04-02-2026 12:11 Կեղևով կիվի ուտելը մեծացնում է դրա օգտակար հատկությունները։ Կիվին հարուստ է մանրաթելերով, վիտամին C-ով, կալիումով և պոլիֆենոլներով։ Բժիշկները նշում են, որ կեղևով միրգ ուտելը մոտ 50 տոկոսով մեծացնում է մանրաթելի պարունակությունը, ինչպես նաև բարձրացնում է վիտամին E-ի և ֆոլաթթվի մակարդակը։
04-02-2026 11:55 Հոլի Բերին վստահ է, որ դաշտանադադարը անկում կամ «երիտասարդության ավարտ» չէ, այլ անցում դեպի նոր, ավելի բարձր մակարդակ: Դերասանուհու խոսքով՝ կանայք կյանքի այս շրջանում չեն կորցնում իրենց, այլ փոխարենը «թարմանում» են և բացահայտում իրենց ներուժը նոր ձևերով: 59-ամյա Օսկարի մրցանակակիրը Eudemonia առողջապահական համաժողովի վերջերս հրապարակված հիմնական ելույթում ներկայացրել է իր անձնական փորձը՝ ընդգծելով դաշտանադադարի մասին բացահայտ և գիտականորեն խոսելու կարևորությունը:
04-02-2026 09:08 Աշխարհի 169-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, ամերիկացի Ալիսիա Փարքսի հետ եւ պարտվեց 4:6, 2:6 հաշվով։
04-02-2026 02:02 Նիդեռլանդների թագուհի Մաքսիման շուտով կսկսի իր զինվորական ծառայությունը որպես պահեստազորային Թագավորության զինված ուժերում։ թագուհին կմասնակցի զինվորական պատրաստության ծրագրի, որը կներառի ինչպես տեսական, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածություն։ Մաքսիման կսովորի անձնական զենքի հետ վարվել, կկիրառի թիրախային կրակոցներ, կտիրապետի մարտավարական պատրաստությանը և կսովորի քարտեզի վրա նավարկության հիմունքները։ Պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ թագավորական ընտանիքի անդամի զինվորական ծառայության մեջ ներգրավվելը կխթանի Նիդեռլանդների քաղաքացիների շրջանում զինվորական կարիերայի և պահեստազորի նկատմամբ հետաքրքրության աճը։
04-02-2026 01:18 Դերասանուհի Աննա Արտամոնովայի հետ կապված աղմկահարույց միջադեպը հանգեցրել է քրեական մեղադրանքների և բանտարկության իրական սպառնալիքի: «Շտրաֆբատ» հեռուստասերիալի աստղը հայտնվել է սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ կայանատեղիի շուրջ վեճը վերածվել է զանգվածային կռվի և ավարտվել դանակահարությամբ: Հետաքննիչները կարծում են, որ դերասանուհին վիրավորել է կռվի մասնակիցներից մեկին, բայց նա պնդում է, որ գործել է աֆեկտի նոպայի ժամանակ՝ պաշտպանելով իր սեփական երեխային:
03-02-2026 12:12 Բիլլի Այլիշը հրահրել է իր ընկերոջ՝ Նատ Վոլֆի հետ նշանադրության մասին լուրեր, երբ «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել է մատնեմատին մատանի կրելով։ 24-ամյա երգչուհին տեսախցիկների առջև կեցվածք է ընդունել գոթական մոնոխրոմ կերպարով և ձախ ձեռքին թանկարժեք քարերով մատանիով։ Մի պահ նա ձեռքով ծածկել է որովայնը այնպես, որ մատանին պարզ երևացել է։
03-02-2026 12:08 Մարգո Ռոբին Փարիզում ներկա է գտնվել իր նոր՝ «Մրջյունային բարձունքներ» ֆիլմի պրեմիերային։ Նրան միացել են ֆիլմի գործընկերներ Ջեյքոբ Էլորդին և Շազադ Լաթիֆը, ինչպես նաև ռեժիսոր Էմերալդ Ֆեննելը։ Կարմիր գորգի վրա 35-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի կողմից կարված զգեստով, որը ոգեշնչված էր հենց կարմիր գորգից։ Երկար փեշով մուգ կարմիր թավշյա զգեստը անձամբ կարել է Մաթյո Բլազին։
03-02-2026 11:41 Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը շարունակում են իրենց ռոմանտիկ եվրոպական ճանապարհորդությունը։ Նրանց հարաբերությունների մասին հայտարարելուց հետո հայտնի զույգին նկատել են Փարիզում։ TMZ-ի տվյալներով՝ Քարդաշյանը և Համիլթոնը Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել երկուշաբթի օրը մասնավոր ինքնաթիռով և լուսանկարվել են Փարիզի հյուրանոցի մոտ։ Ըստ երևույթին, զույգը փորձում էր խուսափել ավելորդ ուշադրություն գրավելուց։
03-02-2026 11:35 Էլոն Մասկը նոր հակասությունների ալիք է բարձրացրել X-ում (նախկինում՝ Twitter), պնդելով, որ կրկնակի Օսկարի դափնեկիր Քրիստոֆեր Նոլանը «կորցրել է իր ազնվությունը»։ Հակասությունները սկսվել են այն բանից հետո, երբ Նոլանի «Ոդիսական» ֆիլմում դեր է առաջարկվել Լուպիտա Նիոնգոյին։ Լուրեր են շրջանառվում, որ դերասանուհին կարող է մարմնավորել Տրոյական Հեղինեին, ըստ Variety-ի։
03-02-2026 02:03 Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիեն Ուիլսոնը (նախկինում հայտնի էր որպես նրա որդի Քսավիեր), կրկին նկարահանվել է Ռիհաննայի Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում: Լուսանկարներում և տեսանյութում 21-ամյա Վիվիենը կեցվածք է ընդունել սև կոմպլեկտով ու ապրանքանիշի նոր՝ The Lace Flow հավաքածուի ժանյակավոր պենուարով:
02-02-2026 09:26 «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ տարվա ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությունը, տեղի ունեցավ փետրվարի 1-ի և 2-ի գիշերը Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում: Այս տարվա արարողությունը իսկապես աստղային էր: Լեդի Գագան տուն տարավ «Լավագույն ալբոմ» անվանակարգի արձանիկը, երգչուհի Քեշան ընտրեց ռուս դիզայների զգեստ, իսկ Բիլլի Այլիշը զվարճացավ իր ընկերոջ հետ: Քենդրիկ Լամարը այս տարի գլխավորեց անվանակարգերի ցանկը, որին հաջորդեցին Լեդի Գագան և Circut-ը, իր մասին ստիպեց խոսել Ջեք Անտոնոֆը:
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։